Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով մեծացվում է խոշոր բիզնեսի հնարավորությունը․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

30/04/2019 schedule23:07

Քննարկվում է հանրային դաշտում երկար քննարկված մի նախագիծ, որի հիմքում ներդրումային գրավչության եւ ազգային տնտեսության մրցունակության բարձրացման՝ կառավարության բերած հիմնավորումները շատ սուր քննադատության են արժանացել հանրային, փորձագիտական քննարկումներում, կարելի է ասել՝ ջախջախվել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը․

«Հարցին մոտենալու եմ այլ տեսանկյունից․ ընդունելով կամ մերժելով այս փոփոխությունները, ըստ էության, վեկտոր ենք հաղորդում հեղափոխության հետագա ընթացքին։ Այս որոշումը ուղերձ է լինելու ՀՀ քաղաքացիներին, թե ում վրա ենք հույս դնում տնտեսական հեղափոխության գործում, ում հնարավորություններն ենք մեծացնում, ում վրա ենք դնում բյուջեն լցնելու բեռը, ում ենք դուխ տալիս, երբ ասում ենք «դուխով»»,-ասաց Նահապետյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններով մեծացվում է խոշոր բիզնեսի հնարավորությունը․

«Եվ սա ուղերձ է առ այն, որ մենք տնտեսական հեղափոխության հիմնական գործընկեր ենք դիտարկում խոշոր բիզնեսին։ Այնինչ՝ խոշորների հնարավորությունները մեծացնելով՝ բյուջեում առաջանալիք ճեղքը առաջարկվում է լրացնել առավել ցածր եկամուտներ ունեցող մարդկանց հաշվին։ Եվ այստեղ մի ընկալում կա, թե դա պիտի հանգեցնի տնտեսական հեղափոխության, եւ այդ մարդիկ վայելեն էդ հեղափոխության պտուղները։ Սա հիպոթեզ է»,-ասաց ՔՈ ՍԴԿ մամուլի խոսնակը։

Դիմելով ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին, որն էլ լսումների ժամանակ ներկայացնում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, Միքայել Նահապետյանը նկատեց, որ փոխնախարարն ԱԺ ամբիոնից խոսում էր, որ քաղաքական պատասխանատվության խնդիր չկա․

«Քաղաքական պատասխանատվությունը ստանձնված է, մենք իրար հանդեպ արդար ենք։ Պիտի խնդրեմ Ձեր եզրափակիչ ելույթում այդպես արդար ու քաղաքական պատասխանատվությունը կրելով՝ պարզ պատասխանեք մի հարցի։ Այսօր մենք ժամերով խոսում ենք, մինչդեռ քաղաքացիներին երկու րոպեանոց տեքստ է հետաքրքիր։ Շատ լավ է՝ բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար լավ պայմաններ ենք ստեղծում։ Որեւէ մեկը դեմ չէ, որ քաղաքացին մի մակարդակ ավելի բարձր սոցիալական պայմաններում ապրի, բայց այն 400 հազար մարդկանց, որոնք ստանում են 150 եւ դրանից ցածր աշխատավարձ, մի հարց է հետաքրքիր՝ ի վերջո, այս փոփոխությունների ընդունման պայմաններում իրենց համար կյանքը լավանալու՞ է, թե՞ վատանալու։ Եվ եթե ժամանակավորապես վատանալու է, հետո լավանա, ապա այդ ժամանակավորապեսն ինչքա՞ն ժամանակ է։ Այս հարցին մի պարզ պատասխան է պետք»։

Միքայել Նահապետյանի պնդմամբ՝ շեշտը դնելով փոքրաթիվ խոշոր ձեռնարկությունների վրա՝ պետությունը կախվածության մեջ է հայտնվում այդ ձեռնարկություններից․

«Ու սա տնտեսագիտական հայտնի գրքերից մեջբերում չէ, այլ մի իրողություն, որին անցած շաբաթ ականատես եղաք այս դահլիճում ցեմենտի հարցով, քսան օր առաջ գյուղմթերքի արտահանման հարցով։ Մինչդեռ երբ մենք խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, մենք առաջինը խոսում ենք այդ խոշոր ձեռնարկատերերի կողմից պետությանը հայտարարվող պատերազմներում քաղաքացուն խաղաքարտ դառնալուց զերծ պահելու մասին, քաղաքացուն ազատագրելու, նրան դուխ տալու մասին»։

Նահապետյանն անդրադարձավ նաեւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքին․

«Պարոն Անանյանն ասում է՝ էստեղ մենք 18 տարբերակ ենք քննարկել, վերջում հանգել ենք նրան, որ սա ամենալավն է։ Հավաքվել եք ձեզ համար, կառավարության սենյակներում քննարկել եք, որոշել եք՝ որն է ամենալավ տարբերակը, վերջում եկել եք այդ մի տարբերակով, փորձագետները ձեզ հարցեր են տալիս, շատ կարեւոր հարցերի հաշվով ազդեցության գնահատականներ չկան։ Ընդ որում՝ այստեղ ձեզ առանձնապես չեմ մեղադրում․ ընդհանուր փորձը երբ ուսումնասիրում ես, համահարթը ամբողջ աշխարհում հիմնվում է ինչ-որ «ազնիվ խոսք»-երի վրա։ Յուրատեսակ ալքիմիա է տնտեսագիտության մեջ։

Իմ ձեռքի տակ քվեարկության կոճակ չկա, քաղաքացին ինձ այդպիսի մանդատ չի տվել։ Ստացվել է այնպես, որ բոլորի համար կարեւոր այս հարցի շուրջ դուք՝ քչերդ եք որոշելու հարգելի պատգամավորներ։ Ես, չդավաճանելով ուղիղ ժողովրդավարության հանդեպ իմ անմնացորդ հավատը եւ հույս ունենալով, որ մի օր մենք այսպիսի համընդհանուր կարեւորության հարցերն այդ մեթոդով կորոշենք, հարգում եմ սահմանադրական ձեր այդ իրավունքը՝ լիբերալ ե՞ք, համահա՞րթ եք ուզում, դրա՞ն եք հավատում՝ դա արեք։ Բայց գոնե չհարկվող շեմեր սահմանեք, ծախսերի գծով նվազեցումներ սահմանեք կրթության, պարենի համար, որ մարդիկ գոնե մինչեւ հաջորդ ընտրություններ դիմանան, տեսնեն՝ ինչ է լինելու»,-ասաց ՔՈ ՍԴԿ մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը՝ շեշտելով, որ խնդիրը ի վերջո համահարթի ու պրոգրեսիվի մեջ չէ, այլ՝ խնդիրը ստեղծվող արդյունքի արդար վերաբաշխման մեջ է․

«Եվ ես հույս ունեմ, որ սա պտիչկայի համար քննարկում չէ, այլ իսկապես այստեղ հնչող հարցերի վերաբերյալ դիրքորոշումներում փոփոխություններ կունենանք»։

Տպել
1928 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին