ԱԺ-ում քննարկվել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին հյուրընկալել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային և ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ժամկետներին և պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Հյուրերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել կենսաչափական անձնագրերի ներդրման, սահմանային հսկողության բարելավման և երկրի հյուսիսային սահմանային անցակետերի արդիականացման հարցում: Կարել Հոֆսթրան ընդգծել է նաև, որ Եվրամիության աջակցությամբ շուտով կսկսվի Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման գործընթացը:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանը ոչ միայն տեխնիկապես է պատրաստ Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, այլ նաև՝ քաղաքականապես, քանի որ անցյալ տարվա քաղաքական փոփոխություններից հետո մեր երկիրն աննախադեպ առաջընթաց է արձանագրել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների, խոսքի, մամուլի և հավաքների ազատության պաշտպանության հարցում, ինչը վիզաների ազատականացման գործողությունների պլանի հիմնական պահանջներից մեկն է: Նա հավելել է, որ 2018 թ. Եվրամիության երկրներից ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը 2017-ի համեմատ կրճատվել է ավելի քան երեք անգամ, և եթե այս դինամիկան պահպանվի, ապա կարող ենք արձանագրել, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար որևէ քաղաքական խոչընդոտ չկա:

Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով մի կողմից բարձրացնել հասարակության իրազեկվածությունը վիզաների ազատականացման գործընթացի նրբությունների մասին, մյուս կողմից ԵՄ անդամ երկրներին ավելի հանգամանալի ներկայացնել գործընթացին՝ Հայաստանի պատրաստվածության աստիճանը: 

Տպել
658 դիտում

Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Գյումրիում ջինսեր արտադրող «Զարգարյան եւ ընկերներ» ընկերությունը վարչապետին ջինսե տաբատ նվիրեց

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Երեւանում եւ Ելփինում փրկարարները բռնել են 1 իժ եւ 1 շահմար

Օշականում արտադրամասի տանիքին հրդեհ է բռնվել

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել