Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառումները

Ապրիլին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ՝ Ֆրանսիայի պետական ու տեղական մարմինների և ՀՀ դիվանագետների մասնակցությամբ:

Ապրիլի 13-ին Փարիզի մերձակա Անտոնի քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Անտոնիի քաղաքապետ Ժան Իվ Սենան, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն տեղի ունեցավ Անիեր-սյուր-Սեն քաղաքում: Միջոցառմանը մասնակցեցին Անիեր-սյուր-Սենի քաղաքապետ Մանուել Ասկլիմանը, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ապրիլի 20-ին Կլամար քաղաքում անցկացվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Կլամարի քաղաքապետ Ժան Դիդիե Բերժեն, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայեր:Ապրիլի 23-ին Փարիզի մերձակա Կլիշի քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը: Վերջինիս ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մյուզոն, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն տեղի ունեցավ Շարանտոն-լը-Պոն քաղաքում: Միջոցառմանը մասնակցեցին Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Շարանտոն լը Պոնի փոխքաղաքապետ Ժան Մարկ Բոկարան, Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Միշել Էրբիան, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ապրիլի 27-ին Լիլա քաղաքում Երևանցու հուշակոթողի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Լիլայի փոխքաղաքապետ Քրիստիան Լագրանժը, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:Ապրիլի 27-ին Ռենսի քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Ռենսիի քաղաքապետ Ժան Միշել Ժենեստիեն, Ռենսիում գտնվող «Դպրոցասեր» հայկական ամենօրյա վարժարանի սաները, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն տեղի ունեցավ Մյոդոն քաղաքում: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր Էրվե Մարսեյը, Մեդոնի քաղաքապետ Դենիս Լարգերոն, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 27-ին Պլեսի Ռոբինսոն քաղաքում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ժաք Պերեն, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր Ֆիլիպ Պեմզեն, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայեր:Ապրիլի 28-ին Արնուվիլ քաղաքում՝ Հայկական առաքելական եկեղեցում, մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որին հետևեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Արնուվիլի հայկական խաչքարի առջև՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Արնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասնակցությամբ:

Ապրիլի 28-ին Սարսել քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադադը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 28-ին Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշենովիչը, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Լյուկ Կարվունասը, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:Ապրիլի 28-ին Շավիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Շավիլի քաղաքապետ Ժան Ժաք Գիյեն, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների անդամներ:

Ապրիլի 28-ին Իսի-լե-Մուլինո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը ներկա էին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր Էրվե Մարսեյը, Մեդոնի քաղաքապետ Դենիս Լարգերոն, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Լիոնում, Մարսելում, Վալանսում, Բուրգ-լե-Վալանսում, Վո-ան-Վլենում, Բորդոյում, Դեսինում, Նիցցայում, Էքս-ան-Պրովանսում, Տուլուզում, Մոնպելիեում, Ավինյոնում, Բանդոլում, Տուլոնում, Բուկ-Բել-Էրում, Սերեստում, Նիմում և այլ քաղաքներում:

Տպել
399 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի