Սպանություն Երեւանում. Շենգավիթում մանկության ընկերների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը իրենք չգիտեն, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ Շենգավիթի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գոռ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցում, ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Սարգսյանն է, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։ Սպանվածն ու սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, ու վիճաբանությունը տեղի է ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տպել
555 դիտում

ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումը

Գավառում տեղացած կարկուտից 6 ժամ անց դեռ այս պատկերն է (լուսանկարներ)

Փարիզում բացվել է Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակը

Անեծքներով չխոսել. հուշեր սերժանտական ծառայության մասին

ՍԴ որոշումը ՀՀ քաղաքացիների համար չէ

Ակադեմիական բարքեր. «Գյուլբենկյան» հիմնադրամը՝ խաբված

Ռադան կցրվի եւ հուլիսի 21-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն. Զելենսկին հրամանագիր է ստորագրել

Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան

Մեքենան ընկել է Հրազդան գետը, արդյունքում վարորդը մահացել է, կա 1 տուժած

Կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը (լուսանկարներ)

Վթար Արագածոտնի մարզում, կա տուժած

Թումո կենտրոնը դարձել է Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխություն 2019-ի հաղթող

Էր-Ռիյադը սաուդցիներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզերում

Հիվանդանոցում մահացել է սրտի շրջանում նախկին ամուսնու կողմից դանակի հարվածներ ստացած կինը

Սա 1 մարդու միտքը սահմանադրական ինստիտուտի անունից հրամցնելու մանիպուլյացիոն փորձ է. Ս. Սաֆարյան

«Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի. գիտնականների առաջարկները կառավարությանը

Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել

Երեւանի դպրոցներում ուղղորդված ընդունելություն չի կարող լինել. հանդիպում տնօրենների հետ

Վանաձորում բախվել են երթուղային «Газель»-ն ու Mersedes-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)