«Ռոյալ Արմենիայի» աղմկոտ գործով դատարան կհրավիրվեն փորձագետները. սեփականատերը վիճարկում է ԱԱԾ որոշումը

«Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանը բողոք է ներկայացրել դատարան՝ վիճարկելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Հարությունյանի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Թավշյա հեղափոխությունից հետո Գագիկ Հակոբյանը հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ իր դեմ հարուցված քրգործով փորձագետներ Վասիլի Առուստամյանի, Աշոտ Թեւիկյանի եւ Գեւորգ Մկրտչյանի կողմից հանցագործություն կատարելու փաստի մասին: Նրանք այն փորձագետներն են, ովքեր, ըստ Հակոբյանի՝ ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացություն են տվել: Դատախազությունը սույն հաղորդումը ուղարկել էր ԱԱԾ. ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ մայոր Վ. Հարությունյանը, վերանայելով Հակոբյանի եւ վերջինիս փաստաբան Գեւորգ Մինասյանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերը, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր կայացրել:

Նշենք, որ մեղադրական եզրակացությունը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռն, ըստ էության, ամբողջությամբ կառուցվել է քրեական գործի նախաքննության ժամանակ փորձագետ Վասիլի Առուստամյանի գլխավորությամբ տրված դատահաշվապահական եւ դատատնտեսագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա:

Այժմ բողոքը քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Հակոբյանի փաստաբան Գեւորգ Մինասյանը, դատարանում ներկայացնելով բողոքը, նշեց, որ ԱԱԾ քննիչը իր տիրապետության տակ ունենալով քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ առիթը եւ հիմքերը, որեւէ հետազոտություն չի կատարել եւ կայացրել է ոչ իրավաչափ որոշում՝ մերժելով քրեական գործի հարուցումը: Մինասյանը նշեց, որ փորձագետների եզրակացությունը իրենք դետալացած ձեւով ներկայացրել են եւ ասել, որ փորձագետները թույլ են տվել օրենքի խախտում, քրեորեն պատժելի արարք, քանզի, ըստ նրանց, փորձագետների եզրակացությունը բազմաթիվ դրվագներով ոչ թե սխալ է, այլ՝ կեղծ: Ապա փաստաբանը, ներկայացնելով նյութերի ծանոթացման ընթացքում քննիչի կողմից կատարված գործողությունները, նշեց, որ քննիչ բացատրություններ է վերցրել երեք փորձագետներից՝ նրանց առաջադրելով բացառապես նույնաբովանդակ մեկ հարց՝ ի՞նչ կարող եք հայտնել Գագիկ Հակոբյանի եւ Գեւորգ Մինասյանի հաղորդման կապակցությամբ, ապա նույն օրը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացրել:

Ըստ փաստաբանի՝ քննիչը ձեռքի տակ ունենալով այդ բացատրությունները, ինչպես նաեւ հաղորդումը, որտեղ ծավալուն խոսք է գնում եզրակացության կոնկրետ դրվագների ու օրենքին դրանց հակասելու հստակ հանգամանքների մասին, զլացել է այդ հակասությունների առնչությամբ հարցադրումներ կատարել փորձագետներին եւ ինքն էլ չի պարզաբանել հաղորդման մեջ նշված եւ իրավանորմերով հիմնավորող հանգամանքները:

«Օբյեկտիվորեն հարց է ծագում, թե ինչու քննիչը, ձեռքի տակ ունենալով հաղորդումը եւ դատական նիստի արձանագրությունում զետեղված Առուստամյանի ցուցմունքը, որտեղ նա խոստովանում է անգլերեն լեզվին չտիրապետելու հանգամանքը, համապատասխան հարցադրում չի կատարել ու չի պարզել, թե ինչպես է հաջողվել Առուստամյանին իրականացնել փորձաքննություն՝ փաստաթղթային ստուգման մեթոդի կիրառմամբ, եթե քրեական գործում եղած եւ նախաքննության մարմնի կողմից նրան տրամադրված փաստաթղթերի գերակշիռ մասը կազմված են անգլերեն լեզվով եւ երբեւէ թարգմանված չեն եղել: Փորձագետը բացատրությունում նշել է, թե եզրակացությունը հիմնավոր է, քանզի դատարանում ինքը հարցաքննվել է եւ այն անհիմն լինելու դեպքում կնշանակվեր լրացուցիչ եւ կրկնակի փորձաքննություն: Քննիչը, ձեռքի տակ ունենալով նույն այդ դատարանի արդարացման դատավճիռը, որն առանց լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության, ամբողջությամբ անհիմն է գնահատել Առուստամյանի եզրակացությունը եւ կայացրել է արդարացման դատավճիռ, համապատասխան հարցադրմամբ չի հակադարձել Առուստամյանին, դեռ ավելին, այդ անհեթեթությունը դրել է իր որոշման հիմքում»,- ներկայացնելով բողոքը՝ նշեց փաստաբան Մինասյանը: Վերջինս նկատեց, որ եզրակացությամբ փորձագետները հետեւություն են արել, թե «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ի նախկին մասնակից, Լիբանանի քաղաքացի Միշել Ժերմանոսը ՌԱ-ից հեռացվել է ապօրինաբար, իսկ դրանից ելնելով՝ արել են հաջորդող հետեւությունները, թե ՌԱ նոր մասնակից, Կուբայի քաղաքացի Լեյդա Ալուխաս Գոնսալեսի՝ ՌԱ-ին մասնակցությունը, ինչպես նաեւ ՌԱ-ի «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մաքսատուրքի արտոնությունից օգտվելը եղել են անօրինական: «Օբյեկտիվորեն հարց է ծագում, թե ինչու քննիչը, ձեռքի տակ ունենալով ՀՀ քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Միշել Ժերմանոսի հայցն ընդդեմ ՌԱ-ի ամբողջությամբ մերժվել է եւ այդ անձնավորության հեռացումը ՌԱ-ից ճանաչել է օրինական, համապատասխան հարցադրմամբ չի պարզաբանել, թե փորձագետները այդ որ իրավունքով ու գիտելիքների պաշարով են զուտ իրավաբանական բնույթի հարցով, դատական ակտին հակասող նման կեղծ եզրահանգում կատարել»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ փորձագետները, մասնավորապես, փորձագետ Առուստամյանը իրենց բացատրություններում ընդհանրական մտքեր են հայտնել տնտեսագիտական եւ հաշվապահական փորձաքննության անցկացման առանձնահատկությունների ու կարգի մասին եւ բնավ չեն անդրադարձել հաղորդմամբ ներկայացված կեղծ եզրակացության բազմաթիվ դրվագներից գեթ մեկին: «Ինչու քննիչը չի առաջարկել փորձագետներին բացատրություններում, ջուր ծեծելուց բացի, անդրադառնալ նաեւ հաղորդման մեջ նշված կոնկրետ փաստերին եւ վերջինների առնչությամբ տալ իրենց կոնկրետ բացատրությունները, ինչպես նաեւ պարզաբանել, թե ինչ տրամաբանությամբ են փորձագետները իրավաբանական հարցերի շուրջ արել «անառարկելի, անբեկանելի» անհեթեթ կեղծ հետեւություններ»,- հավելեց բողոքաբերը: Վերջինիս պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմնից ստացած նյութերին ծանոթանալու արդյունքում առավել ամրապնդվել է համոզմունքը, որ հաղորդման առնչությամբ քննիչի կայացրած եւ բողոքով վիճարկվող որոշումն անհիմն ու հակաօրինական է, քանզի քննիչն իր տիրապետության տակ ունենալով քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ առիթը եւ հիմքերը՝ որեւէ հետազոտություն չի կատարել եւ կայացրել է ոչ իրավաչափ որոշում՝ մերժելով քրեական գործի հարուցումը: «Դրանով նա խոչընդոտել է արդարադատության կայացմանը, բացառել է օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի նախաքննությունը՝ զրկելով անձանց իրավունքներն ու օրինական  շահերը պաշտպանելու հնարավորությունից: Գտնում եմ, որ նման իրավիճակում քրեական գործի հարուցումը ծայրահեղ անհրաժեշտություն է, առանց որի անհար կլինի հասնել ճշմարտության, հետեւապես կրկին խնդրում եմ վերացնել քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը»,- բողոքը եզրափակեց փաստաբան Գեւորգ Մինասյանը: Վերջինս մինչ բողոք ներկայացնելը դատարանին տեղեկացրեց, որ պատրաստվում է նաեւ փորձագետներին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու միջնորդություն ներկայացնել: Բողոքը ներկայացնելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ որպես շահագրգիռ անձ, փորձագետները կհրավիրվեն դատարան՝ հարցաքննվելու, ուստի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

Հաջորդ նսիտին բողոքի վերաբերյալ իր առարկությունները կներկայացնի դատախազ Արսենյանը:

«Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանը մեղադրվել է ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ խարդախության, մաքսանենգության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման համար, որի համար հիմք է ծառայել ընկերության արտասահմանյան մատակարար սփյուռքահայ Վաչե Պետրոսյանի հայտարարությունը: Աղմկոտ քրեական գործը քննել եւ արդարացման դատավճիռ է կայացրել այժմ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը: Մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը (այժմ փաստաբան), որը Հակոբյանի համար 12 տարի էր պահանջել, բողոքարկել էր դատարանի դատավճիռը: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը եւ 6 տարվա ազատազրկման դատապարտել Հակոբյանին:

Տպել
6363 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին