ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղի հետ

Մայիսի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հայ-էմիրաթական հարաբերություններում արձանագրված դինամիկան, առկա բարձր քաղաքական երկխոսությունը և պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները ամուր հիմք են հանդիսանում երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար: ԱԳ նախարար Մնացականյանը համոզմունք  հայտնեց, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը հնարավորություն են ընձեռում շոշափելի արդյունքներ գրանցել նաև համագործակցության այլ ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ այսօր մեկնարկած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվեցին ֆինանսական, առևտրա-տնտեսական, սննդի ապահովության և գիտակրթական ոլորտները: Երկուստեք կարևորվեց նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանման համար բարենպաստ  միջավայրի ձևավորումն է: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկելու բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Տպել
1213 դիտում

Վլադիմիր Պուտինն այս տարի շնորհավորական հեռագիր չի հղելու Վաշինգտոնին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ. Կրեմլ

Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Փրկարարները հայտնաբերել են երեկվանից որոնվող քաղաքացու դին

11 առարկա, 550-ից ավելի դիմորդ. մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը

Ջրվեժի բակերից մեկում խաղացող 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել

Հայաստանի և Հնդկաստանի միջև դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից

Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցով գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը

ԲԴԽ անդամը հրաժարական է ներկայացրել

Հայաստանում ընթանում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու համար ԲԴԽ նախագահի ընտրությունները

Համբարձում Մաթևոսյանն ու Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել են Լոռիում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին

Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն

Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

Արմավիրի բնակչին պատժելու համար ՌԴ–ից վերադարձել են, զինված կողմնակիցների հետ կրակոցներ արձակել. կա 29 մեղադրյալ

Մեկնարկել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի հանդիպումն Արարատ Միրզոյանի հետ

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում

Նորատուսում վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13–ամյա թոռանը․ երեխան մահացել է, վարորդը հետախուզվում է

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին լուրերը սուտ են. ՊՆ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին

Երևանի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվել

Դատախազության՝ պետական իշխանության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետին շնորհվել է նոր դասային աստիճան

Ես կվերադառնամ. «50-Cent»-ը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Հայաստանից

Տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու. վարչապետը մասնակցել է «Պոլիտեխնիկ»-ի ավարտական երեկոյին

Նոր չափորոշիչով ուսուցչի շաբաթական դրույքաչափը տարրական դասարանում կազմելու է 18 ժամ՝ գործող 22-ի փոխարեն. փոխնախարար

Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

Պատերազմը մեր հրաշք էրեխեքին տարավ. Ախուրյանում Զինվորի պուրակ և հուշահամալիր է բացվել (լուսանկարներ)

Նշվել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը

Կիևում հայտնել են Թուրքիայի կողմից՝ իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավի կալանավորման մասին

Նվերներ և դրամական պարգևներ են հանձնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներում ներգրավված անձանց

«Վերին Լարսի» ճանապարհին երթևեկությունն իրականացվում է բնականոն կերպով. ՌԴ ԱԻՆ

Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին (տեսանյութ)

Ուզբեկստանի նախագահը հայտնել է Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի մասին

Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ամբողջական ազատագրման մասին

Ավտովթար Երևանում. բախվել են «Տոյոտա Պրադո» -ն ու «07»-ը, կա վիրավոր

Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, սակայն տեղումներ կլինեն