Հայ եւ հրեա ժողովուրդները կիսում են ցեղասպանության հանցագործության խոր ցավը. ԱԳ նախարար

03/05/2019 schedule11:20

Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից օրերս կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Երուսաղեմի Եբրայական համալսարանին տարիներ շարունակ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպելու հետեւողականության համար: 

«Հայ եւ հրեա ժողովուրդները կիսում են ոչ միայն բազմադարյա պատմություն, այլեւ հալածանքի եւ ինքնությամբ պայմանավորված զանգվածային սպանության, ցեղասպանության հանցագործության խորը ցավը: Այսօր մեր ժողովուրդները վստահորեն ապացուցել են իրենց տոկունությունն ու կայունությունը՝ վերակառուցելու իրենց կյանքը, վերահաստատելու իրենց հստակ ինքնությունը, ամրապնդելու իրենց քաղաքակրթական ազդեցությունն ու ժառանգությունը եւ վերականգնելու ազգ-պետությունները: 

Այնուամենայնիվ, ցեղասպանության ցավը շարունակում է հետապնդել վերապրածների սերունդներին, ինչի վկայությունն է արդարության հասնելու եւ զանգվածային վայրագությունների անպատժելիության դեմ պայքարելու հստակ ձգտումը:

Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, զոհերի արժանապատվությանը հարգանքի տուրք մատուցելը եւ իրենց հիշատակի ոգեկոչումը ծանր հանցագործությունները կանխելու հզոր միջոց են: Մենք նաեւ պարտավոր ենք միավորել մեր ուժերը ցեղասպանության վտանգի վաղ հայտնաբերման, վաղ արձագանքման եւ արդյունավետ կանխարգելման միջազգային մեխանիզմներ ստեղծելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

Մտահոգիչ է, որ մեր ժողովուրդները շարունակում են առերեսվել ատելության, ժխտողականության եւ կատարված հանցագործությունների արդարացման վտանգավոր միտումներին»,- նշված է նախարարի ուղերձում:

Հոլոքոստը վերապրած եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը մի առիթով նշել է, որ «ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Թերեւս հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված Հոլոքոստը, եթե Առաջին աշխարհամարտի ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանությունն արժանանար միջազգային դատապարտման, հաշվետվողականության եւ պատժելիության:

Ցեղասպանության կատարողները դասեր են քաղում մեկը մյուսից: Վաշինգտոնի Հոլոքոստի հիշատակի թանգարանում Հիտլերի տխրահռչակ արտահայտության նշումը, թե «ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին», անպատժելիության սպառնալիքի վառ հիշեցումն է»:

«Մենք ցեղասպանության ցավի մասին գիտենք ոչ թե դասագրքերից, այլ մեր սեփական ընտանեկան պատմություններից: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Այսօր ատելությամբ, անհանդուրժողականությամբ, ինքնությամբ պայմանավորված հանցագործություններով, զանգվածային ոճրագործությամբ եւ ցեղասպանական միտումներով լի աշխարհում «այլեւս երբեքը» չի կարող լինել մակերեսային: Ինչպես երբեւէ, ցեղասպանությունները կանխելու նպատակով հավաքական եւ վճռական գործելու միջազգային հանրությանն ուղղված հորդորը երբեք չի դադարելու: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում առաջնորդելու այդ ջանքերը»,- նշված է նախարարի ուղերձում:

Ուղերձի վերջում ԱԳ նախարար Մնացականյանն իր խորը գնահատանքը եւ հարգանքը հայտնեց Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ֆակուլտետին, մասնավորապես, պրոֆեսոր Ռեուվեն Ամիտաին, ինչպես նաեւ բոլոր այն ուսանողներին, ովքեր ընտրել են հայագիտությունը` որպես հետազոտության բնագավառ: «Այս ծրագիրը, որը կյանքի է կոչվել Հայաստանի կառավարության աջակցությամբ եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համագործակցությամբ, եղել է հայոց պատմությունը, լեզուն, մշակույթն ու քաղաքակրթական ժառանգությունն ուսումնասիրելու կարեւորագույն ակադեմիական եւ կրթական հարթակ: Ես երախտապարտ եմ ձեզ Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդների միջեւ ակադեմիական եւ կրթական համագործակցության ամրապնդման գործում ունեցած անմիջական եւ նշանակալի ներդրումի համար»:

Տպել
793 դիտում

Երկրաշարժ Բավրայից 10 կմ հյուսիս-արևելք

Արտակարգ պատահար երկաթուղային գծանցումում. մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր է ընկել գծերի վրա (լուսանկարներ)

Կառավարությունը տոտալիզատորների գովազդը արգելող նախագիծ ընդունեց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Մեկնարկեց «ARMENIA EXPO 2021» ցուցահանդեսը. մասնակցում է 13 երկիր (տեսանյութ)

«Ավրորայի աղոթքը». երգչուհի Սիբիլի նոր երգը նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին (տեսահոլովակ)

ՀԱՊԿ ուժերի ներուժը պետք է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով. վարչապետը՝ ՀԱՊԿ նիստում (լուսանկարներ)

«ՔՈՎԻԴ-19»-ի պատճառով պառկած հիվանդների 97-98 տոկոսը չպատվաստված քաղաքացիներն են. Ավանեսյան

Արարատի մարզպետը հետ է վերցրել ազատման դիմումը

Եթե առողջապահական համակարգը չդիմանա քովիդով հիվանդների ճնշմանը, ստիպված կլինենք գնալ սահմանափակումների. Քերոբյան

Դանակահարություն Երևանի Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում

Վաղն ու հաջորդ օրը կդադարեցվի Արմավիրի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը

Պետք չէ իրավիճակը դրամատիզացնել. Քերոբյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Արմեն Սարգսյանը Շամոնիում կմասնակցի միջազգային հեղինակավոր Summit of Minds գագաթնաժողովին

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան հայտարարել են անվտանգության ոլորտում նոր համագործակցության մասին

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը

Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար մաքսատուրքերից

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հրդեհ «Արևիք» ազգային պարկում. կրակը հանգցնելուն օգնում են զինծառայողներ, պարկի աշխատակիցներ (տեսանյութ)

Օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշների հասած մարզիկների, նրանց մարզիչների, բժիշկների պարգևատրման գումարները կավելացվեն

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

«Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակից մինչեւ ՊՍԺ-ի միավորներ կորցնելը. Չեմպիոնների լիգայի առաջին տուրն ավարտվեց

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իմ շրջապատում ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ մարդիկ են վարակված կորոնավիրուսով. Պուտինը՝ Դուշանբե չմեկնելու մասին

Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը

Աճում են և՛ նոր վարակակիրների, և՛ մահերի թվերը. 1 օրում 21 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով

Սեպտեմբերի 21-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներ չի ընդունի

Նոր Կեսարիա համայնքում շչակ կգործարկվի

ԱԱԾ-ն պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել

Դուշանբեում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպումը (լուսանկարներ)

Կոտայքի մարզում BMW-ն բախվել է մայթեզրի քարերին, ապա՝ ծառին. կան վիրավորներ

Արցախն արդեն այնքան է հոգուս մեջ, որ նորից կգամ. Նյու Յորքից ժամանած ռեժիսորը՝ Արցախի և Արցախում արած բեմականացման մասին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը հայտնվել է մեքենայի տակ

Հայաստանում օրական ավելի քան 1 մլն դոլար խաղադրույք է արվում, ոլորտի արգելմանն այլընտրանք չկա. Մեսրոպ Առաքելյան

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված անասնակեր

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենան, դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը

Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում որոշ ժամանակով լույս չի լինի