Շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ. Արցախի ՊՆ

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ասված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»:

Տպել
1172 դիտում

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան. Պապիկյանը նրա հետ կարճատև զրույց է ունեցել

Վերցնենք Թումանյանի հեքիաթների ժողովածուն, մեր անունից տպագրենք ու ասենք՝ հղումը մոռացա. Գոգյանը՝ Հայրապետյանի մասին

Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն

Մեր նպատակն է կառուցել բռնությունից ազատ հասարակություն. Արդարադատության փոխնախարար

Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով

Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահին

Վնասը կազմել է մոտ 48մլն դրամ. հափշտակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում

Նրա միջոցով արտահանվում է հայկական մշակույթը. կհամատեղի՞ Սմբատյանը Մալթայի հրավերը տեղի աշխատանքի հետ

Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն․ Դավիթ Տոնոյան

Օսիպյանի հրաժարականի թեման ԱԱԽ նիստում չի շոշափվել. Արարատ Միրզոյան

Հայաստանը հետամուտ է իր սեփական շահերին. քննարկում ԱՄՆ-ում

Արթուր Վանեցյանն իմ ընկերն ու գործընկերն է, բոլոր մեկնաբանությունները կթողնեմ իրեն. Դավիթ Տոնոյան

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել հետախուզման մեջ գտնվող անձի. նախարար

Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը