Ռաֆայել Վահանյանը կարող է հրաժարվել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումից ու հեռանալ երկրից

Ճանաչված շախմատիստ Ռաֆայել Վահանյանը կարող է հրաժարվել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումից, շախմատի իր դպրոցից ու նույնիսկ հեռանալ Հայաստանից: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Գագիկ Սարգսյանը (լուսանկարում՝ աջից): Նա բացատրեց, որ բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը դպրոցի տնօրենի մրցույթ է հայտարարել, որին Վահանյանը չի կարող մասնակցել տարիքի պատճառով: 67 տարեկան է, իսկ օրենքով՝ ՀՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին:

«Երեկ ենք կոլեկտիվով համոզել, նա ասաց. «Դիմում գրեմ Երեւանի պատվավոր քաղաքացիությունից հրաժարվեմ, բոլոր մեդալները տանեմ հանձնեմ (խմբ. նկատի ունի պետական պարգեւները), դպրոցիս ցուցանակը հանեմ, ասեմ չեմ ուզում, եւ գնամ»»,- պատմեց Սարգսյանը:

Նա նաեւ պատմեց, որ իրավիճակի մասին իմացել է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը: Նա զանգահարել է Վահանյանին հունիսին Ռուսաստանում կայանալիք մրցաշարի հրավիրելու համար ու այդ մասին տեղեկացել հենց նրանից: Նա Վահանյանին ասել է, որ եթե ուզում է, թող ամեն ինչ թողնի ու գնա Ռուսաստան:

Սարգսյանն անթույլատրելի է համարում այս իրավիճակը: Նա ընդգծում է, որ Վահանյանը գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստն է, 1989 թ. ԽՍՀՄ չեմպիոն է, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների (1984 եւ 1986 թթ.), աշխարհի թիմային 2 առաջնությունների (1985 եւ 1989 թթ.) եւ Եվրոպայի թիմային 3 առաջնությունների (1980, 1983, 1989 թթ.) հաղթող։ Շեշտում է նաեւ, որ 2008 թ. Ռումինիայում բացվել ու մինչեւ այժմ գործում է նրա անունը կրող շախմատային ակադեմիա:

«Մենք հանկարծ մամուլից իմանում ենք, առանց մեզ ասելու, մայիսի 7-ին նշանակված է մրցույթ՝ Ռաֆայել Վահանյանի պաշտոնի համար, եւ նա իրավունք չունի մասնակցելու, որովհետեւ անցել է 65 տարեկանի շեմը: Մարդ, որը Երեւանի պատվավոր քաղաքացի է, Երեւանում կա Ռաֆայել Վահանյանի դպրոց, որի տնօրենը Ռաֆայել Վահանյանն է, որի բացմանը եկել են աշխարհի բոլոր երկրների ֆեդերացիաների նախագահները, շախմատի աշխարհի ֆեդերացիայի նախագահը եւ հիմա ուզում են Ռաֆայել Վահանյանին ասել՝ թող դպրոցը»,- ասաց նա:

Դպրոցի աշխատակիցների բաց նամակը

Մարզադպրոցի աշխատակիցները բաց նամակով դիմում են քաղաքապետ Հայկ Մարությանին: Նրանք խնդրում են կասեցնել մայիսի մրցույթը եւ օրենսդրական ճանապարհով լուծել խնդիրը: Նրանք առաջարկում են վերակազմակերպել դպրոցի կարգավիճակը, ինչը թույլ կտա, որ 65 տարին լրացած անձը ղեկավարի գործադիր մարմինը: Բաց նամակի տակ ստորագել են  աշխատակիցները:

Մտավորականների բաց նամակը, որի տակ շուտով ստորագրություններ կհայտնվեն

Սարգսյանը նշեց, որ Մարությանին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակով են հանդես գալու նաեւ մտավորականները: Բաց նամակ է գրելու նաեւ ՀՀ Շախմատի ֆեդերացիան, աշխարհի տարբեր երկրների շախմատիստներ: Նա տեղեկացրեց, որ, եթե այնուամենայնիվ մրցույթը կայանա ու այլ տնօրեն ընտրվի, բոլոր 22 աշխատողները հեռանալու են դպրոցից:

Դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նա տեղեկությունը հրապարակել է ֆեյսբուքի իր էջում:

Մարզադպրոցը բացվել է 2015 թ.: Սարգսյանի խոսքով՝ Վահանյանը նույնիսկ չի ցանկացել: Նրան համոզել են, որ այն իր անունը կրի:

Հ.Գ. Լուսանկարում ձախից «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանն է, որը եկել էր՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր վրդովմունքը հայտնելու: Խոսքի ընթացքում նա հազիվ էր զսպում հուզմունքը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
3339 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը