Ցանկանում են վանքը խլել մեր ձեռքից. վրաց-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվում է

06/05/2019 schedule10:48

Վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածները զգացնել են տալիս իրենց եւ անհանգիստ պահում երկկողմ միջպետական հարաբերությունները:

«Ուժը միասնության մեջ է» վրացական հակակոռուպցիոն շարժումը սկսել է պարեկություն իրականացնել Դավիթ Գարեջայի VI դարի վրացական քարանձավափոր վանքերի համալիրի տարածքում, որի մի մասը գտնվում է վրաց–ադրբեջանական սահմանի վրա։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է վրաստանցի հայտնի դերասան եւ մարզիկ Դավիթ Կացավարան:

Ի՞նչ է տեղի ունեցել

Համալիրի մի մասը, որի մեջ մտնում է նաև Ուդաբնոյի վանքը, գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։ Համալիրը կազմված է 20 ժայռափոր վանքից։ Դրա գլխավոր համալիրը Սուրբ Դավիթի վանքն է։ Ադրբեջանական աղբյուրները Դավիթ Գարեջայի համալիրն անվանում են Քեշիկչիդաղ ու այն «Ադրբեջանի քարե պատմությունն» են համարում։ Նրանց պնդմամբ՝ համալիրը «Կովկասյան Ալբանիայի պատմության մաս է»։

Ակցիան սկսվել է մայիսի 5-ին Դավիթ Գարեջայի վանական համալիրի մոտ, որտեղով անցնում է վրաց-ադրբեջանական սահմանը: Այնտեղ հավաքվել են վրաստանցի ակտիվիստները:

Նշվում է, որ Դավիթ Գարեջայի վանական համալիրի այն մասը, որը ձգտում է վերահսկողության տակ պահել ադրբեջանական կողմը, շրջափակվել է խորհրդանշական «կենդանի պատով»: Ակտիվիստների խոսքով, այս կերպ խաղաղ ուղերձ է հղվել Ադրբեջանին, որ Դավիթ Գարեջայի վանական համալիրը գտնվում է Վրաստանի տարածքում եւ պատկանում է Վրաստանին:

Միեւնույն ժամանակ, ակցիայի մասնակիցները հույս են հայտնել, որ մոտ ապագայում սահմանազատման գործընթացը կանցնի հարթ ու առանց մեծ աղմուկի: Ակցիայի մասնակիցները ոտքով են ժամանել վանական համալիրի տարածք՝ անցնելով մի քանի կիլոմետր:

Հաղորդվում է, որ ակցիան անցել է առանց միջադեպի: Ադրբեջանցի սահմանապահները միայն հետեւել են իրավիճակին: Նույն դերում են եղել նաեւ վրացի սահմանապահները:

Հատկանշական է, որ ակցիան միանգամյա չի եղել, եւ ինչպես հայտնել է վրաստանցի հայտնի դերասան եւ մարզիկ Դավիթ Կացավարան, «Ուժը միասնության մեջ է» հակակոռուպցիոն շարժումը սկսում է պարեկություն իրականացնել Դավիթ Գարեջայի տարածքում:

«Հարկավոր է սահմանազատում իրականացնել, որպեսզի նման անորոշությունները վերանան: Իսկ մինչ այդ մենք սկսում են խաղաղ պարեկություն իրականացնել, օրինակ՝ շաբաթական 3-4 անգամ: Թուլանալու ժամանակ չունենք, քանի որ նրանք (ադրբեջանցիները) նպատակ ունեն մեր ձեռքից վերցնել տարածքը, բայց մենք չենք զիջելու: Դա պետք է իմանան թե՛ մեր իշխանությունները, թե՛ Ադրբեջանը: Այն, որ մենք այստեղ ենք, արդեն իսկ փոքր հաղթանակ է», -ասել է նա:

Դժվար է լինելու

Վրաստանի իշխանությունները եւս ընդունում են, որ վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բարդ է լինելու։ Այս մասին, ինչպես փոխանցում է Սպուտնիկը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Imedi հեռուստաընկերության եթերում։

Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման թեման արդիական է դարձել սահմանի վիճելի հատվածի հետ կապված միջադեպից հետո։ Հենց այդ հատվածով է անցնում Ուդաբնո վրացական վանքի ճանապարհը։ Ադրբեջանցի սահմանապահները մի քանի օրով փակել էին վանք տանող ճանապարհը։ ԱԳՆ-ների մակարդակով բանակցությունների արդյունքում ճանապարհը բացեցին, սակայն ԶԼՄ-ների տվյալներով, հիմա տարածքին կից հատվածում ադրբեջանցի սահմանապահների քանակն աճել է։

Վանքը վիճելի հատվածին մոտ գտնվող հին վրացական Դավիթ Գարեջայի քարանձավափոր համալիրի մի մասն է։

«Մենք հանձնաժողով կստեղծենք, որի կազմում կընդգրկվեն բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներն ու կսկսենք սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Դա բավականին բարդ ու ժամանակատար է, ու մինչ հստակ որոշումներ չկայացվեն, տեղաշարժը սովորական ձևով կիրականացվի», - ասել է Բախտաձեն։

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Վրաստանն ու Ադրբեջանը հանձնաժողով կստեղծեն։ Վրաստանի դեպքում, Բախտաձեի խոսքով, դա կլինի նորացված հանձնաժողով, որը կհաստատվի կառավարության առաջիկա նիստում։

Վրաստանն ու Ադրբեջանը 446 կիլոմետր երկարությամբ ընդհանուր պետական սահման ունեն, դրա մեկ երրորդը սահմանազատված չէ։ Պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկկողմանի վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին։

Տպել
2994 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ