Լրատվության ոլորտում փորձի փոխանակում ու կապերի ամրապնդում. Վլադիմիր Կարապետյանի աշխատանքային այցը Թբիլիսի

Մայիսի 3-4-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով գտնվում էր Թբիլիսիում։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մայիսի 3-ին Վլադիմիր Կարապետյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ Հարևան երկրների և տարածաշրջանների վարչության պետ Մալխազ Միքելաձեի և ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ։

Հանդիպմանը Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները և երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների ընթացքը։

Վլադիմիր Կարապետյանը վերահաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում և Հայաստանը մտադիր է խորացնելու փոխշահավետ գործակցությունը Վրաստանի հետ:

Մայիսի 4-ին Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի աշխատակազմի մամուլի գրասենյակի ղեկավար Մայա Տաբագարիի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի վարչապետերի աշխատակազմերի լրատվական ծառայությունների փոխգործակցությանը, հայ-վրացական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանն առնչվող հարցերի: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել այս ձևաչափով հանդիպումները, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Այնուհետև Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Վրաստանի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և փորձագետների հետ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասն ներկայացրել է ՀՀ-ում ընթացող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է հայ-վրացական փոխհարաբերություններին, հատուկ շեշտադրումներ արել ՀՀ վարչապետի՝ այս հարցերում առաջնայնությունների վրա և պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին։

Թբիլիսի կատարած այցի ավարտին Վլադիմիր Կարապետյանը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մամուլի քարտուղարը ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության նախապայմանների ու հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների մասին խոսելուց հետո, լսել է վիրահայերին հուզող մտահոգություններն ու առաջարկությունները, խոստացել դրանք բարձրացնել ՀՀ պատկան մարմինների մոտ։

Տպել
363 դիտում

Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում, հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում

ԱԺ նախագահը քննարկել է Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները

ՀՀ-ում մարզչի կողմից ֆուտբոլիստին ծեծելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել

Սյունիքում կոռուպցիոն քրգործերով 83%-ով ավելացել են դատի տրված, 30%-ով՝ դատավճռով մեղավոր ճանաչված անձինք

«Women’s Club»-ում Անահիտ Կիրակոսյանին փոխարինող չի լինի

Կառավարությունը ցանկանում է բարձրացնել հանրության ու գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետությունը

Վարչապետի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ. Ավինյան

Փաշինյանը բարձր է գնահատում է Գերմանիայի դերը ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցության տեսանկյունից

ԱԱԾ-ն գործարկում է Facebook-յան իր պաշտոնական էջը

Բակո Սահակյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Համոզված եմ, որ հացահատիկը 10-20 տոկոս կթանկանա. գյուղատնտես

Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին

Դիլիջանի անտառներից ապօրինի հատել է 2 թաց, կանգուն բոխի, ճանապարհին բռնվել է

ԱՄՆ-ն Թուրքիայից լրացուցիչ ապացույցներ է ուզում Գյուլենին արտահանձնելու համար

Փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է․ Ջրային կոմիտե

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին