Ա. Միրզոյանն ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյայի հետ քննարկել է ԱԺ վերահսկողական գործառույթների գործիքակազմը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է  ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերին ներկայացնելով  Հայաստանում արձանագրված հեղափոխական փոփոխությունները` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները համագործակցության նոր հեռանկարներ են բացում ինչպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այնպես էլ գործընկեր մյուս կառույցների հետ: Նա անդրադարձել է այն քայլերին, որոնք մեր երկրում իրականացվում են ժողովրդավարության հետագա ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության եւ մրցակցային  տնտեսական համակարգի  կայացման ուղղությամբ: Արարատ Միրզոյանը հույս է հատնել, որ այս բոլոր դրական փոփոխություններն իրենց արձագանքը կգտնեն Մարդու իրավունքների տարեկան զեկույցում, ինչն իր հերթին համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ կստեղծի:

Կողմերը քննարկել են խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանի օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթների գործիքակազմը, դրանց արդյունավետության բարձրացման ուղիները: Այս համատեքստում ընդգծվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դերակատարությունը: Արարատ Միրզոյանը նեկայացրել է այն նախաձեռնությունները, որոնք միտված են կառավարման եւ օրինաստեղծ գործունեությանը վերջիններիս ներառականության հնարավորինս ապահովմանը: «Կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները շատ ավելի խորքային ու արագ զարգացում կունենան, եթե ստանան գործընկեր երկրների ու կառույցների աջակցությունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը` նշելով որ ակնկալվում է օժանդակության շեշտակի աճ:

Բարձր գնահատելով Հայաստանում իրականացվող բարեփոխումները` Ալեքսանդր Սոկոլովսկին վստահեցրել է, որ իրենք եւ ամերիկյան կառույցները պատրաստակամ են աջակցելու մեր երկրին` զարգացման տարբեր ոլորտներում: Նա կարեւորել է խորհրդարանի դերը` որպես ժողովրդավարության  ու բազմակարծության հարթակի:

«ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի իր համագործակցությունը Ազգային Ժողովի հետ՝ ամրապնդելու այն որպես ժողովրդավարական բարեփոխումների շարժիչ ուժ եւ իր քաղաքացիների կարիքներին արձագանքող կառույց: Միացյալ Նահանգները կամրագրի իր աջակցությունը` մայիսի 7-ին կայանալիք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ավարտին մեր երկրների միջեւ կնքված երկկողմանի համաձայնագրերում ստորագրելով մի շարք փոփոխություններ` Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 16 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնելու նպատակով»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենը:

Արարատ Միրզոյանն ընդծել է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացվող  ծրագրերի կարեւորությունը` նշելով, Արցախի բնակչությունը եւս իրավունք ունի լիարժեք կյանքի: 

Խորհրդարանի ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունները:

Տպել
589 դիտում

Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Գյումրիում ջինսեր արտադրող «Զաքարյան եւ ընկերներ» ընկերությունը վարչապետին ջինսե տաբատ նվիրեց

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Երեւանում եւ Ելփինում փրկարարները բռնել են 1 իժ եւ 1 շահմար

Օշականում արտադրամասի տանիքին հրդեհ է բռնվել

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել