Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպմանը

Մայիսի 6-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցեցին Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ և Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ:

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված նախարարական հանդիպմանը և բարձրաստիճան համաժողովին ընդառաջ, ինչը հնարավորություն է ընձեռնում վերլուծել Արևելյան գործընկերության անցած 10 տարիների ձեռքբերումները և մտքեր փոխանակել հաջորդ տասնամյակի տեսլականի շուրջ նաև Վիշեգրադյան քառյակի հետ:

Հանդես գալով նախարարական հանդիպմանը՝ ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերությունը բնութագրեց որպես ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցությունն օժանդակող կարևոր հարթակ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առավել կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակում առանձին երկրների հետ իրականացվող համագործակցության տարբերակման և համախմբման մոտեցումների համադրումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների շրջանում համաձայնեցված ընկալման ձևավորումը: Այս տեսակետից առանձնահատուկ ընդգծվեց, որ Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է:

Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեց, որ Արևելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների և ազատությունների առաջմղումը և ըստ այդմ մարդկանց միջև շփումների խրախուսումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն արժևորեց մուտքի արտոնագրերի ազատականացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների գործընկերության ամրապնդման համար:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին և հակամարտությունների ազդեցություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց, որ հակամարտային իրավիճակները տարբեր են և ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում՝ կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկությունից:

Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր ՀԸԳՀ-ն, որը, ի թիվս այլ հնարավորությունների, կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման և արդիականացման օրակարգի առաջմղմանը, ներառյալ ոլորտային համագործակցության միջոցով: Այս տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի համաչափ զարգացումը:

Տպել
296 դիտում

Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրենը Հենզել Մկոյանին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել․ հրամանագրեր

ԱԱԾ-ում քննվող քրգործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 22.6 մլրդ դրամը․ վնասի չափը 46․6 մլրդ է

Օգոստոսից 5 զորամասում զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով. Դավիթ Տոնոյան

Դատախազությունն առաջարկում է խստացնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը

Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը. Տոնոյան

Հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը․ Փաշինյանը՝ ԶՈւ-երում կանանց դերի մասին

Կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել. նախարարը՝ ՊՆ-ում առկա հաստիքների մասին

Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել. Տոնոյան

Տիգրան Ավինյանը կոչ է արել սփյուռքին մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Արման Թաթոյան (տեսանյութ)

Մենք հավատացած ենք, որ ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չկա. Սվիտալսկի

Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը՝ նոր սպառազինություններ ձեռք բերելու մասին

Կրակոցներ Գյումրիում. դեպքով նախապատրաստվում են նյութեր

Որոշ մարդիկ կարծել են, որ օրենքից վեր են. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. ԵՄ դեսպան

Գերդիմակայություն ՀՀ-ում ընթացող Եվրո 2019-ում՝ Ֆրանսիա-Իսպանիա

ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական աջակցություն տրամադրել դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար. Սվիտալսկի

ՃՏՊ Տիչինայի փողոցում. կա տուժած

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է