Բուհերը պետք է գումար չխնայեն էլեկտրոնային գործիքների ներդրման միջոցով գրագողության դեմն առնելու վրա․ Հ․ Հովհաննիսյան

ԱԺ-ին այսօր ներկայացվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը։ Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ հարցի առաջին ընթերցումից հետո Գիտական եւ ուսանողական հանրույթի կողմից բավական դրական արձագանքներ են ստացվել․

«Նույնիսկ ինձ տարբեր նկարներ են ուղարկել, որ այդպիսի կազմակերպությունները, չսպասելով երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունմանը, արդեն հանում են իրենց գովազդային պաստառները։ Սա կարելի է որպես դրական առաջընթաց արձանագրել, սակայն, զուգահեռ մենք աշխատում ենք փորձագետների ու շահառու անձանց հետ՝ ընդհանրապես «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով ընդհանրապես կարգելվի նմանատիպ ծառայությունները։ Նախորդ քննարկմանն էլ իմ գործընկերները նշեցին, ես էլ համաձայնեցի, որ այս կարգավորումը ոչ ամբողջովին է լուծում խնդիրը, սակայն սա հնարավորություն տվեց որոշակի ժամանակահատված նախապատրաստվելու մինչեւ ամբողջությամբ կհասկանանք ու կծավալենք դիսկուրսը»։ 

Պատգամավորի խոսքով՝ ինքը գիտի, որ բուհերում էլ արդեն քննարկումներ են եղել էլեկտրոնային գործիքների ներդրման վերաբերյալ․

«Նախորդ անգամ էլ նշեցի, որ այս հարցը հիմնականում գտնվում է բուհերի դաշտում, որպեսզի նրանք էլեկտրոնային գործիքների արդյունավետ ներդրման միջոցով կարողանան գրագողության դեմն առնել, որովհետեւ սա կրթական որակի վրա ազդող հիմնական գործոններից մեկն է նաեւ։ Սրանում պետք է շահագրգիռ լինեն բուհերի ղեկավարությունը, իրենց տարեկան բյուջեից գումար չխնայեն սրա համար։ Դրա դրական փորձը Հայաստանում արդեն կա, նոր հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է աշխատել ու այս հարցը պահել օրակարգում»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ 1996 թվականի ապրիլի 30-ի օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր՝ 16-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ՝

«16. Արգելվում է կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը»:

Տպել
1873 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել