Հայաստանի գրեթե բոլոր համայքներում լինելու են մարզաբազաներ. Գաբրիել Ղազարյան

Հայաստանի բոլոր մարզերի գրեթե բոլոր համայքներում կառուցվելու են մարզաբազաներ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա նշեց,  որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին խնդրել են նախահաշվարկ ներկայացնել:

«Երբ խոսում ենք ֆիզկուլտուրայի, սպորտի զարգացման մասին, նաեւ պետք է հասկանանք, որ այդ բոլորը պետք է իրականացվի նախադպրոցական հիմնարկներից: Ֆիզկուլտուրան նախադպրոցական հիմնարկներում պետք է լինի պարտադիր առարկա: Նույնը վերաբերում է հանրակրթական դպրոցներին, որովհետեւ այսօր դպրոցներում արտադասարական խմբակները չեն իրականացվում: Նաեւ մենք պետք է այդ մշակույթը մտցնենք մեր ընտանիքներ:

Դա իրականացնելու համար պետք են մարզաբազաներ: Քաղշինկոմիտեի հետ արդեն ունենք համապատասխան պայմանավորվածություն, եւ խնդրել ենք, գրություն ենք ուղարկել Քաղշինկոմիտե, որպեսզի նախահաշվարկային աշխատանքները տանեն 3 մարզական բազաների հետ կապված: Խոսքը վերաբերում է թեթեւ կոնստրուկցիաներին, որն ամբողջ աշխարհը կիրառում է: Դրանք լինելու են մեր բոլոր համայնքներում: Մատչելի է լինելու, եւ բոլոր համայքները պետք է ունենան այդ մարզաբազաները: Խնդրել ենք, որ նախահաշվարկներն իրականացնեն 3 տեսքով. մեկը բազմաֆունկցիոնալ մրազադահլիճ, 2-րդը, լողավազանը եւ հրաձգարանները»,- ասաց նա:

Ղազարյանն ընդգծեց, որ սա մեծապես կնպաստի մասսայական սպորտի զարգացմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մարզաբազաների կառուցումն իրականցվելու է փուլային ու դրանում իրենց ներդրումը պետք է ունենան նաեւ համայքները:

Տպել
346 դիտում

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան

Չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում. «Արարատ-Արմենիան» պատասխանում է

Ազարը, Ժիրուն հայ են. «Արսենալի» երկրպագուները ծաղրում են Ադրբեջանի պատճառով ստեղծված իրավիճակը

ԵՄ -ն 2019-ին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով. հանդիպում կառավարությունում

Կրթության եւ գիտության նախարարը բողոքող ուսանողներին հրավիրել է նախարարություն. մինչ վերադարձը բուհի դռները չեն բացվի

Դուք հայրենասիրության վառ օրինակ եք. վարչապետը շնորհավորել է Կոմանդոսին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

5 աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը. եւս 20 մեքենա ու մի քանի հազար աղբաման ձեռք կբերվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հյուրընկալել է ՄԹ պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրներին

Թյորբորն Յագլանդը հաստատել է ԵԽ-ի լիակատար աջակցությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին

ՀՀ մարմնամարզիկները կարեւորագույն ստուգատեսներից առաջ փորձնական մրցումների կմասնակցեն

Նորընտիր ռեկտորը խոստացավ հրաժարականի պահանջին պատասխանել վաղը. ուսանողները հայտարարեցին՝ մինչ այդ բոլորը կմնան շենքում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

60 տարի բեմում լինելու, վիրահատության եւ երաժշտական դադարի մասին պատմում է Ռոզի Արմենը. նա Հայաստանում է