Բուժման ընթացքում դեղերի կողմնակի ազդեցությունների մասին առաջարկվում է հաղորդել բջջային հեռախոսի հավելվածի միջոցով

Այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի հիվանդությունների բուժման ընթացքում կիրառվող դեղերի կողմնակի ազդեցությունների մասին տեղյակ պահել համապատասխան մասնագետներին՝ բջջային հեռախոսի WEB-RADR SAV հավելվածի միջոցով, որն ի դեպ, անվճար է ու հայերեն։

Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր, եւ հավելվածն արդեն հասանելի է ինչպես բուժաշխատողներին, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու։

«Եթե մենք օգտագործում ենք անորակ դեղ, չենք կարող ակնկալել որեւէ արդյունք։ Առավելեւս՝ հնարավոր է նաեւ վտագ։ Մյուս կողմից, եթե որակյալ դեղը երկարատեւ օգտագործում ենք անարդյունավետ, դա նույնպես վտանգավոր է ոչ միայն այն առումով, որ մենք չենք բուժում հիվանդությունը, այլ նաեւ որ գոյություն չունի բացարձակ անվտանգ դեղ։ Եվ դեղերի կիրառման արդյունքում հնարավոր են այնպիսի երեւույթներ, որ ինչպես ասել է Սենեկան, երբեմն ավելի վտանգավոր են, քան հիվանդությունը»,- բջջային հավելվածի շնորհանդեսի ժամանակ նշեց էմիլ Գաբրիելանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը։

Դեղերի շրջանառության ոլորտն, ըստ նրա, տարեցտարի ընդլայնվում է, եւ մեծանում է նաեւ գայթակղությունը անօրինական շրջանառության կամ կեղծման ճանապարհով շահույթներ ստանալու։ Այս ամենից բացի, իհարկե, դեղերը լայն կիրառության երաշխավորվելուց առաջ անցնում են համապատասխան կլինիկական փորձարկումներ եւ անհրաժեշտ այլ գործընթացներ։ Բայց մասնագետները նշում են, որ դեղի անվտանգության իրական պատկերը ստացվում է այն ժամանակ, երբ կիրառվում է մեծ թվով մարկանց կողմից, որոնք ունեն տարբեր հիվանդություններ, միաժամանակ օգտագործում են տարբեր դեղեր եւ այլն։ Դեղերի կողմնակի ազդեցությունները կարող են պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով՝  ինչպես, օրինակ, կոնկրետ դեղանյութի, այնպես էլ չհայտարարագրված բաղադրատարրերով, անորակությամբ, հիվանդության բարդություններով, օրգանիզմի վիճակով եւ այն։ Պակաս կարեւոր չէ նաեւ հիվանդի գենետիկ նախատրամարվածությունը։

Ուստի, առողջապահության ոլորտի պատասխանատուները խորհուրդ են տալիս ուշադիր լինել դեղերի առաջ բերած կողմնակի ազդեցությունների նկատմամբ եւ դրանց մասին հաղորդել դեղերի փորձագիտական կենտրոն։ Բջջային հեռախոսի հավելվածը այդ հնարավորությունը տվող միջոցներից մեկն է՝ ժամանակին առավել համահունչ։

Սակայն հարց է առաջանում, բացի այն, որ  ստացվող տվյալները կամփոփվեն, կվերլուծվեն, մասնագիտական գնահատականի կարժանան ու կորոշվի նաեւ տվյալ դեղի հետագա կիրառությունը թույլատրելության հարցը, արդյոք հետադարձ կապ է հաստատվելու նաեւ տեղեկատվություն փոխանցած պացիենտի հետ, եթե նրա ներկայացրած կողմնակի ազդեցությունները կենտրոնի ամսնաետները համարեն վտանգավոր ու անթույլատրելի։

Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն փոխտնօրենը դրական պատասխան է տալիս՝ հավելելով, որ նման դեպքերում պացիենտներին խորհուրդ կտրվի ժամանակավորապես ընդհատել դեղի ընդունումը եւ դիմել բժշկի։  

«Հավաքագրված ինֆորմացիան նախ եւ առաջ վերլուծության է ենթարկվելու, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է կատարել պատճառահետեւանքնային կապի խոր վերլուծություն, համոզվել՝ որքանով է կապը դեղի եւ դրսեւրորված ազդեցության։ Հարկավոր է ռիսկերը բացահայտնվեն, գնահատվեն եւ սկսեն կառավարվել։ Եթե անհրաժեշտ է ինչ-որ միջոցներ ձեռնարկել, պետք է անցնենք այդ միջոցներին։ Հնարավոր է ուղղակի նախազգուշացնեն պացիենտներին, հնարավոր է կատարենք շտկումներ դեղի կիրառման հրահանգներում, հնարավոր է, որ դեղի շրջանառությունը կասեցնենք, ընդհուպ մինչեւ դադարեցում»,- ասում է Լիլիթ Ղազարյանը։

Բջջային հավելվածն, ինչպես նշեցինք, դեղերի կողմնակի ազդեցության մասին հաղորդելու նորագույն տարբերակն է, մինչ այժմ գործել են եւ հիմա էլ կան հետեւյալ եղանակները՝ հայտագիր լրացնել կենտրոնի www.pharm.am կայքում, կայքից ներբեռնել հայտագիրը եւ լրացնել թղթային տարբերակով կամ կենտրոնի հատ կապ հաստատել թեժ գծի միջոցով։

Դեղերի կողմնակի ազդեցությունները ուշադրության կենտրոնում պահելու առումով Հայաստանը աշխարհի մաս է կազմում եւ հավաքագրված տեղեկատվությունը դառնում է ամբողջի մաս։ Լիլիթ Ղազարյանը տեղեկացրեց, որ ամբողջ այդ տվյալների վերլուծության ու գնահատման արդյունքում որոշում է կայացվել, որ պետք է շտկումներ արվեն օրինակ «Ֆլոքսացին», «օֆլոքսացին» հակամանրէային դեղերի կիրառման հրահանգներում, որովհետեւ արձանագրվել են հոդայինն, մկանային կողմնակի երեւույթներ, նույնիսկ կան նյարդային ախտահարման դեպքեր։ «Կան նաեւ դեղեր, որոնց շրջանառությունը պեռք է դադարեցվի։ Այդ մասին շուտով կհայտրարենք»,- առայժմ փակագծերը չբացեց դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն փոխտնօրենը։

Տպել
2120 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել