Չարորակ ուռուցքների վիրահատությունն իրականացվում է անվճար՝ պետական բյուջեի միջոցներով․ Փաշինյանը շարունակում է փաստերը

Ազգային պատկերասրահում շարունակվում է վարչապետի մամուլի ասուլիսը։ Փաշինյանը հարյուր փաստ է ներկայացրել վերջին մեկ տարվա ընթացքի մասին։ Առաջին հիսուն փաստերին կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ https://armtimes.com/hy/article/160893 եւ https://armtimes.com/hy/article/160900։

51․ Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններ։ Այստեղ տեսանելի փոփոխությունն այն է, որ պետպատվերի շրջանակը կառուցվել է այնպես, որպեսզի քաղաքացին հավելյալ վճարումներ անելու անհրաժեշտություն չունենա։

52․ Ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչեւ յոթ տարեկան երեխաների, մինչեւ 18 տարեկան սոցիալական անապահով երեխաների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց համար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն։

53․ Չարորակ ուռուցքների վիրահատությունն իրականացվում է անվճար՝ պետական բյուջեի միջոցներով։ 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր են ձեռք բերվել՝ ապահովելով հանրապետության ամբողջ պահանջարկը։ Ինչպես հայտնեց Փաշինյանը՝ այս դեղերի մի մասը արդեն շրջանառության մեջ են, մյուսը արդեն տեղ է հասել, մաքսային պահեստներում են։

54․ Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայություն, որի արդյունքում հեռավոր բնակավայրերից արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ։

55․ Մեծ թափ է հաղորդվել դեռեւս 2006 թվականին մեկնարկած Հայաստան֊Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018 թվականի վեց ամիսների արդյունքներով կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում։

56․ 2018 թվականին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը։ Նորոգվել է 200 կմ ճանապարհ, 11 տրանսպորտային օբյեկտ։ 2019 թվականին նախատեսվում է նորոգել շուրջ 300 կմ ճանապարհ, 12 տրանսպորտային օբյեկտ։ Կենսական նշանակության բարելավման ծրագրերի շրջանակներում 2018 թվականին վերականգնվել է 62,3 կմ ճանապարհ, որը ներառում է Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի 21 համայնքներ՝ շուրջ 23 հազար բնակչության։ 2019 թվականին նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 58 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ։ Այս տարի ռեկորդային ծավալների ճանապարհաշինարարություն է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում՝ վերջին 9-10 տարվա համար։

57․ 11 քաղաքների եւ 41 գյուղերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում վերակառուցվել են շուրջ 555 կմ նոր ջրագծեր, 36,5 կմ կոյուղագծեր, տեղադրվել է 27400 հատ անհատական տների ջրաչափական հորեր։ Ձկնաբուծական տնտեսությունների 19 ջրառի կետերում եւ 97 փոքր ՀԷԿ֊երում տեղադրվել են առցանց հոսանքաչափական սարքավորումներ։ Արձանագրվել եւ տեսչություն են ուղարկվել 372 ջրօգտագործման խախտումներ՝ նախորդ երեք տարվա այդպիսի ընդամենը 15 խախտում է հայտնաբերվել։ Արարատյան Արտեզյան ավազանից խնայվել է 706 լ/վրկ ջուր։

58․ Հանրապետությունում առկա շուրջ 350 ավտոգազալցման կայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը ես շատ կարեւոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետեւ 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ զուգարանների պրոբլեմը չի լուծվում։ Փաշինյանն ասաց, որ կառավարության հանձնարարականով տարածքային կառավարման նախարարը ավտոգազալցման կայաններին պարտավորեցրել է օրենքով իրենց պարտավորությունները կատարել։ Ինչպես նշեց վարչապետը՝ այս փաստը կարեւոր է՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման համատեքստում։ 2018 թվականին 17֊ի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10, 5 տոկոսով։

59․ Գյուղատնտեսական եւ կոմունալ ծառայությունների համար նախատեսված մեքենա֊սարքավորումներ են ձեռք բերվել միավորված 18 համայնքների համար 94 միավոր տեխնիկա շուրջ 3,7 մլն․ դոլար արժողությամբ։

60․ Հիմնվել են 17 նախակրթարան Երեւանում եւ մարզերում շուրջ 425 երեխայի ընդգրկմամբ։

61․ Փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն կատարած ուսանողների վարձավճարը 50 տոկոսով՝ նախկին 30 տոկոսի փոխարեն, իսկ երկու եւ ավելի երեխա ունեցող ուսանողների վարձավճարը փոխհատուցվել է 100 տոկոսով պետական բյուջեի միջոցներով։ Այս ծրագիրը նախկինում էլ է եղել, բայց եղել է հիմնադրամների, մասնավորապես, օրինակ, Երիտասարդական հիմնադրամի միջոցով, որը, ինչպես ասաց վարչապետը, բուհերը փողը փոխանցել են երիտասարդական հիմնադրամին՝ այնտեղից ֆինանսավորվել են․ «Քանի որ այս մեխանիզմը կտրվել է, այդ մեխանիզմի արդյունքում է նաեւ, որ որոշ բուհերում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը։
Կառավարությունը Հայ բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամների համաֆինանսավորմամբ փոխհատուցել է 2018-19 թվականների ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները 50 տոկոսի չափով, որի վերաբերյալ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում։ Հայտագրվել է 294 ուսանող, որից 47֊ի վարձավճարների 50 տոկոսը մոտ 13 մլն 700 հազար դրամի չափով փոխհատուցվել է կառավարության կողմից։

62․ Շուրջ մեկ մլրդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը, ինչի արդյունքում վերացվել է դպրոցի ուսուցիչների աշխատավարձի նվազման վտանգը, որն առաջացել էր նախորդ կառավարության կողմից ֆինանսավորման բանաձեւը փոխելու հետեւանքով։ Արդյունքում դպրոցները ստիպված չեն եղել կրճատել աշխատավարձերը, որոշ տեղերում էլ վերականգնվել են նախորդ տարվա սկզբին կրճատված վարձատրությունը։

63․ Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումնական այլ հաստատությունները ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ համապետական ընտրության եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ուսումնական հաստատություններում ցուցակագրման, քարոզչության, ուղղորդման եւ նմանատիպ այլ դեպքեր։

64․ Դպրոցական բաժանորդային ծրագրի արդյունքում շուրջ 380 հազար աշակերտներ եւ 35 հազար ուսուցիչ ստացել են եւ դեռ կստանան եռակի անվճար մուտքի հնարավորություն մշակույթի հաստատություններ՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։ Ներդրվել է «ԴԱՍ Ա» ծրագիրը, որը հիմա պիլոտային կարգով իրականացվում է Երեւանի դպրոցներում, որի շրջանակներում Երեւանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները այցելում են Երեւանի ավագ դպրոցներ եւ իրականացնում երաժշտական կրթություն։ Ծրագրի շրջանակներում դպրոցականներին տրամադրվում է շուրջ 13 հազար անվճար տոմս։ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում մրցույթի արդյունքում մշակութային շուրջ 50 գործիչներ հանրակրթական բոլոր հաստատություններում ներկայացնում են իրենց արվեստը։ Փաշինյանն այս կետը շատ կարեւորեց, եւ ասաց, որ, օրինակ, գրողներ, արվեստագետներ, կառավարության կողմից հայտարարված մրցույթին մասնակցել են, ծրագիր են ներկայացրել եւ ստացել են որոշակի ֆինանսավորում, որպեսզի գնան դպրոցներ եւ իրենց արվեստը ներկայացնեն երեխաներին։

65․ Գրահրատարակչական եւ հարակից ծրագրերի իրականացման արդյունքում ՀՀ֊ի ամբողջ տարածքում գրադարաններն աննախադեպ կերպով համալրվել են առավել, քան 25 հազար միավոր ժամանակակից եւ արժեքավոր գրականությամբ։ 2018 թվականին Երեւանի գրախանութներում երրորդ հանրապետության պատմության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել։

Տպել
5227 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ