Սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլեւս վերացված է, իշխանությունը պատկանում է ժողովրդին․ վարչապետ

Ազգային ժողովն այսօր ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը, որի համաձայն կրճատվելու եւ միավորվելու են մի քանի նախարարություններ։ Ընդդիմությունը, ինչպես եւ սպասվում էր, դեմ քվեարկեց երկար քննարկումներ անցած եւ քննադատված այս նախագծին՝ մեկնաբանելով, որ այն պահպանում է սուպերվարչապետական համակարգը, որը դեռ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը քննադատության էր արժանացնում։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողը վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջինիս օրակարգում կա սուպերվարչապետական ինստիտուտը վերացնելու հարցը, ինչպե՞ս եւ ե՞րբ է դա նախատեսվում։

Փաշինյանն ասաց, որ մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ։ Արդյոք այդ համակարգը կամ դրա հակառակը նշանակում է երկիր, որտեղ չկա իշխանության ուղղահայա՞ց․

«Կարո՞ղ եք բացատրել՝ սուպերվարչապետն ինչու է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, սուպերվարչապետն ինչո՞ւ է հինգ ասուլիս անում, կամ ասում՝ դուք ինչ հարց պետք է տաք։ ՀՀ-ում այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում, վերջին երեսուն տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել։ Սուպերվարչապետական համակարգը օրենքը եւ միայն օրինական լծակները չեն։ Սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքար կներկրես, դու չնեկրես, բանանի գործը քեզ, բենզինի գործը քեզ, ես ստեղ 50 տոկոս եմ, այ ստեղ իմն ա լրիվ, էստեղ պետք ա գյուղապետ ընտրվի էսինչը, էստեղ էսինչը չպիտի ընտրվի, էս մեկի նկատմամբ գործ հարուցեք, էս մեկի նկատմամբ կարճեք, դատավորները թող իրենց վճիռներն ինձ հետ համաձայնեցնեն նոր վճռեն։ Սուպերվարչապետական համակարգը դա է։ Բաղրամյան 26-ն ինչի՞ ենք վերադարձրել նախագահի նստավայր, ինչի՞ են Բ26-ի եւ ԱԺ-ի դռները բաց»,-ասաց վարչապետը։

Նա նկատեց, որ սուպերվարչապետական համակարգը, որն ինքը քննադատել է, առաջին հերթին դա է նկատի ունեցել․

«Դուք տեսնում եք սուպերվարչապետ, որը դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալիս։ Կարող էի՞ չգնալ։ Կարող էի։ Ոմանք կային, ասում էին՝ դա շոու է․ դա շոու չէ, դա քաղաքական կամքի ցուցադրում է, կարող եմ չանել ասուլիս, չէ՞, սա էլ կարող են ասել շոու։ Է, կարող եմ չանել։ Բայց դա քաղաքական կամքի ցուցադրում է, բացարձակ թափանցիկության ցուցադրում է։ Սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլեւս վերացված է, որովհետեւ ժողովրդավարական երկրում այեւս չի կարող լինել սուպերվարչապետ։ Եթե խոսքը վերաբերում է մեկ-երկու գերատեսչության կարգավիճակին, ասում եմ՝ կան փաստեր եւ փաստարկներ»։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու վերաբերյալ քննարկումներին՝ հարց հնչեցնելով՝ մենք ուզո՞ւմ ենք երկրում նոր Սերժ Սարգսյան․

«Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց ա ձեւավորվել, որ ԱԱԾ ծառայության ժամանակներից կամաց-կամաց-կամաց-կամաց․․․ուզում ե՞նք սա, թե չենք ուզում։ Ես էլի եմ ասում, էդ սուպերվարչապետական համակարգն այն է, որ խումբը կամ մարդը պահում է իշխանությունը եւ ասում է՝ ես ոչ մեկին չեմ տա։ Ես ասում եմ՝ ես ՀՀ-ում իշխանություն չունեմ, իշխանությունը պատկանում է ժողովրդին, մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սուպերվարչապետ չի կարող լինել, չկա»,-եզրափակեց վարչապետը։

Տպել
1369 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը