Такие вопросы задаете, что неудобно отвечать․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի՝ ժողովրդին իր շուրջը համախմբելու մասին

1988 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանը հեռացավ, ժողովուրդը նրան նորից ընդունեց։ 1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց, տասը տարի անց ժողովուրդը նորից ընդունեց նրան։ Հիմա, 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը հեռացել է, կարծես թե չի պատրաստվում պահպանել այդ տասը տարվա ցիկլը, եւ հայտարարում է, որ շուտով ասուլիս կտա եւ այլն։ Ի՞նչ եք կարծում, արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ իր շուրջը համախմբել հանրությանը։ Նման հարցով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետին դիմեց լրագրողներից մեկը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը մեջբերում արեց հայտնի Միմինո ֆիլմից․

««Միմինոն» նայել ե՞ք, ասում է՝ «Такие вопросы задаете, что неудобно отвечать»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Էդ որ Սերժ Սարգսյանը ասուլիս ա տալու, էդ շատ լավ ա, եւ ես հույս ունեմ, որ էնտեղ կհնչի հետեւյալ հարցը՝ պարոն Սարգսյան, էդ ինչպե՞ս էր, որ ՀՀ բանակի զինվորը մայկա-տրուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են պաշտոնապես: Այս հարցին երբ կպատասխանի Սերժ Սարգսյանը, այդ ժամանակ ես ձեր հարցին կպատասխանեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանը հլը էնքան հարցերի պետք է պատասխանի: Իմ կարծիքով՝ մի շարք հարցերի ուղղակի չի կարող պատասխանել։ Հա, ի միջի այլոց, էդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլեւ Ռոբերտ Քոչարյանը, այլ պաշտոնյաներ, թե ինչու իրենց երեխեքը, փեսեքը, եղբայրներն ու քույրերը միլիոնատեր են դարձել: Խնդրում եմ մենակ չասեն, թե նրանք բիզնեսով են ուղղակի զբաղվել: Հիմա որեւէ մեկն ուզում է ասի, որ իմ որդին Հայաստանում կարա՞ բիզնեսով զբաղվի ու միլիոնատեր դառնա ու ասենք` դե բիզնեսով ա զբաղվել, միլիոնատեր ա դարձե՞լ, չի լինի էդպիսի բան»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր է դարձել, ինքը հաջորդ պահին պետք է բանտում լինի: «Չի լինի էդպիսի բան, ամեն դոլարի համար պետք է պատասխան տալ»,- ասաց վարչապետը։

Տպել
934 դիտում

Տավուշի մարզում 42-ամյա վարորդը Honda-ով կողաշրջվել է. նա հոսպիտալացվել է

Երկարատև հիվանդությունից հետո մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն

Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Մասիսի գերեզմանատան մոտակայքում ցորենի արտ է այրվում. դեպքի վայր է մեկնել 7 հրշեջ մեքենա

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովումը

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո ցուցարարները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվել. սահմանել են հերթապահություն

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարը

Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին դատի են տվել

«Բանանցի» երկրպագուները նայելու ոչինչ չունեին. խայտառակ պարտություն կրեց, դուրս մնաց ԵԼ-ից

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիայի մասով կատարվել են փոփոխություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում