Գլուխ եմ խոնարհում եմ ձեր արածի առջեւ. ԱԺ-ում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի նախաձեռնությամբ մայիսի 8-ին խորհրդարան են այցելել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերաններ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ֆաշիզմի դեմ պատերազմում իրենց մեծ ներդրումն ունեցած նախկին մարտիկները շրջել են խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին, հետեւել հերթական նիստի աշխատանքին:

Նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ու պատգամավորները ջերմորեն ողջունել են նրանց:

Այնուհետեւ խորհրդարանի Կարմիր սրահում՝ թեյի սեղանի շուրջ, վետերանների հետ են հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում նրանց ունեցած մեծ դերն ու նշանակությունը, մաղթել քաջառողջություն:

«Գլուխ եմ խոնարհում եմ ձեր արածի առջեւ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Մայիսյան տոների կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին շնորհավորել եւ նրանց հետ լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Գոռ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Վահագն Թեւոսյանը եւ Վահե Հովհաննիսյանը:

Հյուրերի անունից շնորհակալական խոսք է ասել Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը:

Մասնակիցներին հանձնվել են հուշանվերներ:

Տպել
373 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա

Սյունիքում մեքենան մոտ 50 մետրից ընկել է ձորակը․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ 3 դպրոցականներ հիվանդանոցում են

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել

Անակնկալ Հայաստանի համար. եկան, կարդացին, գնացին

Քաղաքական լեզվամարտ. ճշմարտությունը միայն կոնյակն էր

Էս ո՞վ է. նա մի տղա էր՝ միշտ տխուր աչքերով

Պատրաստ ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը. Վվարչապետն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները Երևանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

ՀՀ մի մասում տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին. սպասվում է անձրեւ,տեղ-տեղ՝ կարկուտ

Հրդեհ Լուսառատ գյուղի պահեստի տարիքում. այրվել է շինությունը, անասնակեր ու վառելափայտ

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրություններում խախտվել է կրոնի ազատությունը

Ազատության հրապարակի ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի. «Իմ քայլը» դաշինք

ՌԴ Հարավային ռազմական շրջանը ստեղծել է զինվորների ջերմահարումից պաշտպանելու համար նախատեսված 50 կետ

«Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է չինացի գործընկերոջ հետ

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մինչև հիմնանորոգումը սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության համար աշխատանքներ