Քոչարյանի խափանման միջոցի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորներից մեկը նկատողություն ստացավ, մյուսը՝ նախազգուշացում

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով մի քանի ամիս առաջ ինքնաբացարկ հայտնած դատավորներ Նելլի Բաղդասարյանը եւ Հարություն Մանուկյանը այսօր ԲԴԽ որոշմամբ ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության:

Ըստ այդմ՝ դատավոր Հարություն Մանուկյանին հայտարարվեց նախազգուշացում, իսկ Նելլի Բաղդասարյանին՝ նկատողություն:

Մասնավորապես, Հարություն Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտարարել վատ ինքնազգացողության պատճառով. նրա մոտ եղել էր նախակաթվածային վիճակ։ Իսկ Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էին քննիչն ու դատախազը։ Բաղդասարյանը բավարարել էր միջնորդությունը՝ պատճառաբանությամբ, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միեւնույն գործի շրջանակներում, եւ քանի որ ինքը նախկինում Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ դատավոր Նելլի Բաղդասարյանին առնչվող որոշմամբ արձանագրվել է, որ թիվ ԵԴ/0743/06/18 քրեական գործով ինքնա­բացարկ հայտնելու որոշումը կայացնելիս դատավորի կողմից չեն պահպանվել «ՀՀ դատական օրենս­գիրք» սահմանադրական օրենքի պա­հանջները, ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե նշված օրենքով նախատեսված՝ ինքնաբա­ցարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարա­գայում, այլ մեղադրանքի կողմից չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանու­թյամբ: Հանձնաժողովը գտել է, որ  դատավոր Նելլի Բաղդասար­յանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:

«Դատավոր Հարություն Մանուկյանի առնչությամբ վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գոր­ծերի վերա­բաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավոր­ներին հանձն­վող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի անաշխա­տունա­կու­թյան հետևան­քով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դա­տավորի ար­ձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հե­տևան­քով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձն­ված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերա­բաշխ­ման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նա­խագահը:

Հանձնաժողովն արձանագրել է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դա­տական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի և Բարձրագույն դատա­կան խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված՝ դատավորների միջև գործերի վերաբաշխման իրավակարգավորում­ներից, դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ դատավոր Հ. Մա­նուկյանն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Հ. Մանուկյանը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները` թույլ տալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Տպել
671 դիտում

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել

Քոչարյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է. եղել է դատավարական օրենքի էական խախտում

Եկել ենք ասելո՝ւ լրջացե՛ք. Արմեն Ռուստամյան

Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով (տեսանյութ)

Բանակի հրամանատարությանը ուզում են տանել քավարան՝ ապրիլյան պատերազմի քննության անվան տակ. ՀՅԴ անդամ

Տիմատին ներկայացրել է նոր տեսահոլովակը՝ նկարահանված Հայաստանում (տեսանյութ)

ՀՅԴ-ի հանրահավաքը (լուսանկարներ)