ՀՀ-ն Պեկինում կայացած համաժողովին մասնակցել է, բայց ոչ երկրի ղեկավարի մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու ՀՀ-ն չի մասնակցել Պեկինում կայացած Մետաքսի ճանապարհի համաժողովին:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ ֆորումին մասնակցել են մեր հարեւան երկրները՝ Ադրբեջան, Վրաստան, նաեւ ԵԱՏՄ երկրները, եւ յուրաքանչյուրը փորձել է առաջնորդների մակարդակով լուծել իրեն հետաքրքրող խնդիրները։ Հայաստանյան շրջանակներում զարմանք է առաջացրել, թե ինչու այս գիտաժողովին ՀՀ-ն չի մասնակցել առաջնորդի մակարդակով։ Պարոն վարչապետ, ինչո՞ւ Դուք չեք մասնակցել այդ գիտաժողովին»,- հետաքրքրվեց Սամսոնյանը:

Ի պատասխան վարչապետն ասաց, որ ՀՀ-ն մասնակցել է, բայց ոչ երկրի ղեկավարի մակարդակով. «Եւ դրա պատճառն այն է, որ մեր իշխանության կառավարություն դառնալու դրությամբ ՀՀ-ն բավականաչափ ներգրավված չի եղել այդ գործընթացի մեջ։ Հաջորդ շաբաթ ես մեկնելու եմ Բրյուսել՝ Արեւելյան գործընկերության հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու եւ այնտեղից միանգամից մեկնելու եմ Չինաստան, հանդիպում եմ ունենալու Չինաստանի նախագահի, վարչապետի հետ, եւ այս այցը պետք է օգտագործել, որ ինտեգրացիոն ծրագրերում բաց թողնվածը լրացնենք»,- նշեց վարչապետը:

Արձագանքելով վարչապետին՝ պատգամավորն ասաց, որ Չինաստանը ՀՀ-ում կառուցում է տարածաշրջանի ամենամեծ դեսպանատունը, եւ հետաքրքիր է, թե որտեղ կարող է լինել ՀՀ-ն Չինաստանից Եվրոպա միջազգային ծրագրերում։ «Հայտնի է, որ բոլոր ծրագրերը իրականացվում են ներդումային ասիական բանկի միջոցով, որի հիմնադիր անդամ լինելու համար ՀՀ-ն պետք է վճարեր 5 մլն դոլար։ Նախորդ կառավարությունները այս հնարավորությունը բաց են թողել, արդյո՞ք գիտեք՝ ինչու է բաց թողնվել, եւ ներկայիս իշխանությունը կդառնա՞ հիմնադիր անդամ բանկի համար»,- հարցրեց պատգամավորը։

Վարչապետն ասաց, որ հարցին ավելի կոնկրետ կպատասխանի. «Այո, բանկին անդամակցությունը կապ ունի պրոցեսի՝ մեր ինտեգրացվածության աստիճանի հետ, եւ հիմա քննարկում ենք, թե ինչ միջոցներ քննարկենք նաեւ Ասիական զարգացման բանկի շրջանակներում»: Վարչապետի խոսքով՝ իրենք կարեւոր են համարում, որ «Հյուսիս-Հարավ» ծրագիրը նաեւ դիտարկեն տարածարջանային զարգացման տրամաբանության մեջ, որպեսզի ծրագիրը լիովին արդարացվի։ Նա նշեց, որ «Մեկ գոտի, մեկ ծրագիրը» չափազանց կարեւոր է այս տեսակետից:

Տպել
1494 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ