Խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առաջ. Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՌԴ դեսպանության ընդունելության ժամանակ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Հաղթանակի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությանը կազմակերպված ընդունելության ժամանակ:

«Ես նույնպես ցանկանում եմ միանալ շնորհավորանքներին իմ խորը հարգանքի, երախտիքի խոսքերով: Եվ իսկապես մենք գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի՝ մեր պապերի, մեր հայրերի հիշատակի առաջ, ովքեր վճռական ներդրում ունեցան աշխարհը ֆաշիզմից եւ նացիզմից ազատելու գործում՝ ազատություն պարգեւելով միլիոնավոր մարդկանց:

Նրանց սխրանքը հավերժ կմնա երախտապարտ սերունդների հիշողության մեջ: Այս հաղթանակը նախկին Խորհրդային Միության բոլոր ազգերի եւ հակահիտլերյան կոալիցիայի պետությունների ձեռքբերումն է: Այն հնարավոր դարձավ շնորհիվ կռվի դաշտում անմահ սխրանքի եւ թիկունքում անձնուրաց ջանքերի: Մայիսի 9-ը մեր հավաքական հիշողության օրն է, թե ինչպես ենք միասին կռվել, միասին աշխատել, միասին գնացել դեպի հաղթանակ: Սերնդեսերունդ մեր ընտանիքներում պահպանվում է մեր զոհված հերոսների հիշատակը, փոխանցվում են անձնական հիշողությունները եւ հերոսական մարտի մասնակիցների ապրումները: Մենք չենք մոռանա ճշմարտությունը պատերազմի մասին, մոռանա այն, որ հենց համերաշխությունն է օգնել հաղթել ֆաշիզմը: Միասնականության եւ փոխօգնության անգին փորձը պարտավորեցնում է մեզ ամրապնդել բարեկամության կապերը եւ շարունակել մեր ջանքերը` ուղղված խաղաղության, անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության եւ բարգավաճման ապահովմանը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս մեծ հաղթանակի կապակցությամբ:

Ցանկանում եմ նաեւ իմ շնորհակալությունը հայտնել մեր վետերաններին, իրենց ընտանիքներին եւ բարեկամներին մաղթել քաջ առողջություն եւ ամենայն բարիք: Չեք պատկերացնում, թե որքան ուժեղ էներգիա եք փոխանցում մեզ, հաջորդ սերունդներին: Ես անգամ կկիսվեմ անձնական պատմությամբ. իմ պապը նույնպես եղել է պատերազմի վետերան եւ իր մեջ մեծ հպարտությամբ կրում էր այդ ոգին, հաղթողի ոգին: Իսկ իմ հայրն արդեն փոխանցում էր այդ ոգին իմ երեխաներին, երբ նրանց ցույց էր տալիս լուսանկարները եւ պատմում պատմությունները: Հաղթանակի այդ ոգին փոխանցվում է սերնդեսերունդ։ Այն, իսկապես, միավորում է մեզ եւ փոխանցում ինքնավստահության այդ ոգին, վստահություն նրանում, որ հայրենիք պաշտպանելը մեծ պատիվ եւ սխրանք է։

Եվս մեկ անգամ շնորհակալ են Ձեզ։ Շնորհավորում եմ բոլորիդ: Շնորհավոր Մայիսի 9»,- ասել է նա:

Տպել
1661 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին