Իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք եւս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 20-ը՝ չզեկուցվող:

Մինչ օրակարգում ընդգրկված հարցերին անցնելը, վարչապետը անդրադարձավ պաշտոնավարման մեկ տարվան, շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ աշխատանքի համար, այս ընթացքում բոլոր այն մարդիկ, ում հետ աշխատել ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել», - ասաց վարչապետը ինչից հետո հնչեցին ծափահարություններ:

«Երեկ չէ առաջին օրը ես ասուլիսով հանդես եկա ու հրապարակեցի 100 փաստ նոր Հայաստանի մասին, որտեղ փորձեցի ամփոփել մեր կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքները: Ես կարող եմ ասել, որ այս փաստաթուղթը շատ կարեւորում եմ, որովհետեւ դա շատ կոնկրետ ցույց է տալիս, թե ինչ ենք արել մենք, ըստ էության, դրանով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել իմ կարծիքով, ու մենք հենց այսպիսի ձեւաչափ պետք է կիրառենք: Ես ուզում եմ մեզ համար որպես խնդիր ձեւակերպենք, որ իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք եւս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նշեց՝ ակնկալում է, որ բոլոր նախարարները, առնընթեր մարմինների բոլոր անդամները հենց այս չափանիշով պետք է աշխատեն:

«Մենք պետք է անդրադարձ կատարենք մեր կատարած աշխատանքի  արդյունքում արձանագրված այն փաստերին, որոնք ՀՀ քաղաքացու կյանքում կոնկրետ բան են փոխում, մենք ոչ թե կսապասենք մինչեւ դեկտեմբեր, այլ փաստերի հավաքագրումը, ստեղծումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը ու ես ըստ այդմ կգնահատեմ մեր կառավարության անդամների, նախարարների, առնընթեր մարմինների աշխատանքը», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել քաղաքական բուռն իրադարձություններ եւ կառավարությունը ձեւավորվել է հենց դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

Նա հիշեցրեց, որ Աժ-ն ընդունել է Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքը: «Մենք առաջիկայում դա պետք է կյանքի կոչենք, բայց դա որեւէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց ամենակարեւոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է: Անդրադառնալով ճանապարհաշինարարությանը` վարչապետն ընդգծեց` եթե որեւէ մեկը իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ չի կատարում, պետք է նախատեսել քրեական պատասխանատվություն:

«Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածում տեղի ունեցած պատմությունը մենք այս տարի չպետք է ունենանք: Մենք պետք է մտածենք օրենսդրական փոփոխություններ անելու մասին, որ եթե որեւէ մեկը իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, իսկ դա ակնհայտ է, եթե որեւէ մեկը անորակ ճանապարհ է կառուցում, ինքը գիտի, որ անորակ ճանապարհ է կառուցում եւ պետք է մտածել, թե այստեղ պետությունը իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ, ընդհուպ՝ քրեական պատասխանատվություն նախատեսելը»,- եզրափակեց վարչապետը:

Տպել
2099 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)