Վրաստանը խաղից դուրս վիճակում է. Ռուսաստանը միանում է Բաքու-Թբիլիսի-Կարսին

Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է պաշտոնական Մոսկվայի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս այսպես կոչված «Դարի ծրագրին»:

Անկարայում հուշագրի ստորագրմանը պաշտոնական Թբիլիսիից ոչ ոք չի մասնակցել:

Ինչպես հայտնում է aliq.ge-ն, Վրաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այս ծրագիրը Ռուսաստանին հնարավորություն կտա օգտագործել Վրաստանի տարածքը բեռներ տեղափոխելու համար, ու այս ամենի համաձայնությունը ձեռք են բերում Վրաստանի ռազմավարական գործընկերներ Թուրքիան ու Ադրբեջանը՝ առանց Վրաստանի:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում կարծում են, որ Վրաստանը խաղից դուրս է մնացել Ռուսաստանի պահանջով: Իսկ ընդդիմությունում կարծում են, որ տարածաշրջանում արդեն Վրաստանի հետ հաշվի չեն նստում, հակառակ դեպքում նմանատիպ ռազմավարական ծրագրի հուշագիր առանց Թբիլիսիի չէր ստորագրվի:

«Երկաթե մետաքսե ճանապարհ» կոչված ծրագիրը համաձայնեցվել է 2007 թվականի հունվարի 7-ին, որը Հարավային Կովկասը կապում է Ասիայի և Եվրոպայի հետ: Եռակողմ պայմանագիրը ստորագրել են Միխեիլ Սաակաշվիլին, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 600 մլն ԱՄՆ դոլար:

Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ ծրագրին որևէ այլ երկրի մասնակցությունը կարող է տեղի ունենալ միայն երեք երկրների (Վրաստանի Ադրբեջանի և Թուրքիայի) համաձայնությամբ։

Տպել
5708 դիտում

Խուզարկություններ. 22 բջջային հեռախոս է հայտնաբերվել քրեակատարողական տարբեր հիմնարկներից

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը (տեսանյութ)

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը խոշոր կինոփառատոնում զիջել է սիրիացի ռեժիսորի աշխատանքին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի կարկուտից առավել տուժած ընտանիքներին

ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ ԱԺ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել. Die Welt

«Մենակ չեմ» ֆիլմը 2-րդ մրցանակային տեղ է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում. Փաշինյան

ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են

Արթուր Ալեքսանյանի համար անհանգստանալու կարիք չկա. մարզիչը՝ վնասվածքի մասին

Արարատ Միրզոյանը ներկա է գտնվել Դավիթ Դանիելյանի «Երազներիս գույները» ցուցահանդեսի բացմանը

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգը չի սպառվել (ուղիղ)

Հերթ կանգնեք. Երեւան ծախեմ բիրիքով

Անմեղության կանխավարկած. Վիրաբյանները մեղք չունեն

Վթար-հրդեհ Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. հրշեջները 3 մոխրացած դի են դուրս բերել

Էս տաք տեղը մարդուն ցուրտը չի տանի

Պապիկյանը կմասնակցի Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 63-րդ գլխավոր համաժողովին

Վթարից հետո մեքենան դեպքի վայրից հեռացրել են եւ փորձել ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել