ՀՀ-ն եւ Ֆրանսիան կարագացնեն կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման գործընթացը

10/05/2019 schedule18:50

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի և  Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությունները քննարկել են բնապահպանական հարցերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բնապահպանության նախարարը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում ավելի հաճախակիացել են շրջակա միջավայրի խնդիրներով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները, ինչը լիովին համահունչ է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերություններին։

Նախարար Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ուղղությամբ ֆրանսիական կողմի հետ ունեցած քննարկումների ընթացքին։

Նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն էլ տեղեկացրել է Ֆրանսիա կատարած իր վերջին աշխատանքային այցի ընթացքում այդ նախաձեռնության շուրջ բարեկամ պետության պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքների մասին։

Ներկայացվել են Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների և բնապահպանական պետական կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվել է կլիմայական ֆինանսավորման մեխանիզմի ներդրման՝ Հայաստանի առաջարկը։ Դեսպան Ժոնաթան Լաքոտը ողջունել է նախաձեռնությունը և սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են պաշտոնական հաղորդակցությունների և հանդիպումների միջոցով արագացնել  կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման գործընթացը և սերտացնել ոլորտի մյուս հարցերի ուղղությամբ փոխգործակցությունը:

Տպել
333 դիտում

Մարուքյանը հրապարակել է ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը

Աննախադեպ շտապողականություն. Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործն ամեն գնով հասցվել է ՍԴ. Վահե Գրիգորյան

Մտել է կալանավորի խուց ու կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել. սպանության փորձ «Արթիկ» ՔԿՀ-ում

Արարատի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ և դիպուկահար հրացան են հայտնաբերել (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստում որոշել է ստեղծել երկու քննիչ հանձնաժողով եւ մշակել վեթթինգի նախագիծ

Գասպարին Քոչարյանի դատի ժամանակ վիրավորել է ոստիկանների՞ն. քննություն է իրականացվում

Չի բացառվում, որ կլինեն հեռացող դատավորներ. Արտակ Զեյնալյան

Պորոշենկոյին կասկածում են պետական դավաճանության համար. նրա դեմ վարույթ է սկսվել

Առաջին եռամսյակում Արցախի բուժհաստատություններում 411 երեխա է ծնվել

Խտրականության բացակայությունը դեռևս չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Զարուհի Բաթոյան

Չեն իրականացնվել բուժկանխարգելիչ հետազոտություններ. դատախազութունը ստուգումներ է կատարել «Գորիս» ՔԿՀ-ում

Վտանգավոր է. Վազգեն Մանուկյանը՝ ապրիլյան քառօրյան ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով ստեղծելու Նիկոլ Փաշինյանի գաղափարի մասին

Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին

Ինձ ցավ է պատճառում Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելը. Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին

Սյունիքում ՊՆ-ի ГАЗ 66-ը բախվել է Ford-ին. մեկ զոհ, 3-ը հոսպիտալացվել են

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը

Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում բարեփոխումներ անելու մասին հայտարարությունը. ԵԽԽՎ

Իսկ ինչ էիք անում դուք, երբ դատարաններում բռնաբարվում էին մարդու իրավունքները. իրավապաշտպան

Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին. պաշտոնական

ԼՀԿ-ն չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ․ Լ․ Մակունց