Սողանքների և քարաթափումների դեմ պայքարի համար կառավարությունը մոտ 9,5 մլն դամ կհատկացնի

10/05/2019 schedule22:22

Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում, Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 86-րդ կմ և Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածներում ակտիվացած սողանքային և քարաթափման երևույթների ուսումնասիրման և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 9,528.0 հազ. դրամ: 

Այս մասին որոշվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Մասնավորապես, նշվում է, որ Լճկաձոր բնակավայրի տարածքում ակտիվացել են սողանքային երևույթները և սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Ժայռային բլոկները ցանկացած պահի կարող են ցած գլորվել: Մասնագիտացված կազմակերպության ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտությունների և դիտարկումների արդյունքում կներկայացվեն կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեխնիկատնտեսապես հիմնավորված առաջարկություններ: Ներկայացված առաջարկությունների հիման վրա կիրականացվեն արդյունավետ հակասողանքային միջոցառումներ, ինչի արդյունքում կվերացվի սողանքային և քարաթափման երևույթներից նշված հատվածներին սպառնացող վտանգը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով որոշմանը, հետաքրքրվել է, թե ինչու մինչև հիմա ուսումնասիրություններ չեն արվել այդ տարածքում, առավելևս, երբ Մ-6 միջպետական ճանապարհին այս պահին էլ կապիտալ աշխատանքներ են կատարվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անտրամաբանական է ճանապարհը կապիտալ նորոգելու համար մեծ գումարներ ծախել և հետո պարզել, որ մոտակա ժայռը գտնվում է սողանքային գոտում: Շեշտելով, որ նախագծման ընթացքում պետք է միջավայրն ուսումնասիրվեր՝ վարչապետը նշել է, որ եթե նախագծային աշխատանքները պատշաճ մակարդակով չեն արվել, միգուցե հետաքննության կարիք լինի:

Տպել
450 դիտում

Թրամփն իր համար նախագահության եւս 6 տարի է կանխատեսել

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մոտ որոշակի հարցեր են առաջացրել. ՊԵԿ

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենաներՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենաներ

Բանջարեղեն հավաքելիս զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն

Քոչարյանը եւ Սարգսյանը պետք է մեկուսացվեն՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ պետական դավաճանության մեղադրանքներով

Դատաիրավական տրամադրություն. Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարն ու գրառումը

Չունեմ որեւէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն. Քոչարյանի եւ մյուսների գործի մասին

Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական նիստը. Ա. Միրզոյանը հանդիպել է Ն. Նիգմատուլինի հետ

ՀՀ իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է. Արցախի ԱԺ նախագահ

Բիշքեկում ՀԱՊԿ խորհրդի արտագնա նիստին որոշվել է լիագումար նիստն անցկացնել աշնանը Երեւանում

Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը մոտ 5 մլն դրամ է ստացել, ու ոչ մի մարզիկ չի մասնակցել ԱԱ-ին

Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան

Զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է ցուցադրական զորավարժություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին այցելած քաղաքացու մոտ 3 գր սպիտակ, փոշենման զանգված է հայտնաբերվել

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան

Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց (լուսանկարներ)

Բոլիվիայում մրցավարը մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ ուշաթափվելուց հետո

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն