Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները պարգեւատրվել են բարեխիղճ աշխատանքի համար

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մայիսի 8-ի հրամանով Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի վարչական շրջանների աշխատակիցները ստացել են դրամական պարգեւատրում։ 

Խրախուսումը, ըստ հիմնավորման, տրվել է 2019 թվականի առաջին եռամսյակում աշխատանքային եւ ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու պատշաճ կատարելու համար` Երեւան քաղաքի 2019թ. բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին։ 

Պարգեւավճար, ըստ նշված հրամանի, ստացել են ավելի քան 1300 աշխատակից։ Պարգեւավճարի նվազագույն չափը կազմել է 70 հազար, առավելագույն չափը՝ 425 հազար դրամ։ 

Պարգեւատրման ընդհանուր ֆոնդը կազմել է ավելի քան 257 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ նույն օրը՝ մայիս 8-ին, Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր պարգեւավճարների հաշվին աշխատավարձերը բարձրացնելու հարցը։ Բայց քաղաքապետ Հայկ Մարությանը նախագիծը ժամանակավորապես հանեց օրակարգից՝ պատճառաբանելով, որ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունում ու հանրության շրջանում հարցի վերաբերյալ չկա լայն կոնսենսուս, ինչը իր համար կարեւոր է։ 

Տպել
841 դիտում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ

ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին

«ԼԱՅԹ» վարկատեսակ Հայբիզնեսբանկում ձեր բիզնեսի զարգացման համար

Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Լավրով

Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր

Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում

ԱԺ նախագահը քննարկել է Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները

ՀՀ-ում մարզչի կողմից ֆուտբոլիստին ծեծելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել

Սյունիքում կոռուպցիոն քրգործերով 83%-ով ավելացել են դատի տրված, 30%-ով՝ դատավճռով մեղավոր ճանաչված անձինք

«Women’s Club»-ում Անահիտ Կիրակոսյանին փոխարինող չի լինի

Կառավարությունը ցանկանում է բարձրացնել հանրության ու գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետությունը

Վարչապետի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ. Ավինյան

Փաշինյանը բարձր է գնահատում է Գերմանիայի դերը ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցության տեսանկյունից

ԱԱԾ-ն գործարկում է Facebook-յան իր պաշտոնական էջը

Բակո Սահակյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Համոզված եմ, որ հացահատիկը 10-20 տոկոս կթանկանա. գյուղատնտես

Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին

Դիլիջանի անտառներից ապօրինի հատել է 2 թաց, կանգուն բոխի, ճանապարհին բռնվել է