Red Eagles ֆան շարժումը Արթուր Վանեցյանի հետ հանդիպումից հետո որոշել է դադարեցնել բողոքի ակցիաները

11/05/2019 schedule16:57

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ֆուտբոլային Red Eagles ֆան շարժման անդամների հետ։ Հանդիպման արդյունքում ֆան շարժումը որոշել է դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ Red Eagles-ՀՖՖ խնդիրների լուծումների վերաբերյալ երաշխիքներ է ստացել Վանեցյանից։ Այս մասին հայտնում է Red Eagles ֆան շարժման «Ֆեյսբուք»-ի էջը։

«Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի եւ Red Eagles ֆան շարժման ներկայացուցիչների միջեւ՝ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Red Eagles ֆան շարժման կողմից բարձրացված խնդիրները, ներկայացվել է ստեղծված իրավիճակը, առաջացման պատճառները եւ հնարավոր լուծման ուղիները։ Հանդիպման արդյունքում ՀՖՖ նախագահը, խոստացել է լուծել մեր կողմից բարձաձայնված խնդիրները, մասնավորապես։

  1. Արթուր Վանեցյանը երաշխիքներ է տվել այն մասին, որ ՀՖՖ փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանը այլեւս չի խոչընդոտելու Red Eagles ֆան շարժման գործունեությանը։
  2. ՀՖՖ նախագահը խոստացել է քննարկել գործկոմի բալանսավորման հարցը եւ գտնել հնարավոր լուծման ուղիները։
  3. ՀՖՖ-ի «Երկրպագուների գծով պատասխանատուն» այլեւս չի լինելու որեւէ ֆան շարժման ներկայացուցիչ։
  4. Red Eagles ֆան շարժումը հավաքականին կաջակցի արեւելյան տրիբունայի կենտրոնական հատվածից ֆան ակումբներին տոմսերը արդեն կհատկացվեն հավասարության սկզբունքով։
  5. Red Eagles-ի համար այլեւս չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ՝ երկրպագման անհրաժեշտ ատրիբուտիկան մարզադաշտ մտցնելու համար։

Այսպիսով, ելնելով այն հանգամանքից, որ Red Eagles ֆան շարժման բարձրացրած խնդիրների խոստացված լուծումները այս պահի դրությամբ բավարար են, որոշվել է դադարեցնել բողոքի ակցիաները՝ հետամուտ լինելով խոստումների կատարմանը»,- նշված է հայտարարությունում։

Տպել
874 դիտում

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձիք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ

Կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ. Սուրենյանը զգուշացնում է

Թրամփն անորոշ ժամկետով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորած այցը Դանիա

Սերբիան պատրաստվում է ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

ՄԻՊ-ի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

Գյումրին ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամության ի՞նչ հավակնություններ ունի

Կա՞ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն . «Էլարդի» եզրակացությունն ուղարկվում է Շրջակա միջավայրի նախարարություն

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով

Արսեն Թորոսյանի «հեռացող խորհրդատուն» նախարարություն չի ներկայացրել հեռանալու դիմում. խոսնակ