3 հազար դրամի դիմաց անձնագիրը ձեռքին նկարում են իբրեւ Քոչարյանի՞ պաշտպանության համար. ահազանգ

12/05/2019 schedule23:30

Կասկածելի ակցիա է կատարվում մեր մարզում՝ Շիրակում: Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ ժողովրդին բաժանվում է դրամ՝ յուրաքանչյուրին 3000-ական դրամ, միակ պայմանով, որ համաձայնվեն անձնագիրը ձեռքում պահած նկարվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը՝ նշելով, որ  արդեն տարածվել է, որ հավաքագրող բրիգադիրները մեկ անձի համար ինչ-որ տեղից ստանում են 10 000 դրամ և որ այդ նկարները ուղարկվելու են Եվրոդատարան՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: 

«Մարզի իրավապահներին կխնդրեի պարզել այս տեղեկատվության իսկությունը և օրինականությունը: Օգնության կարգով. պարզելը սկսել Ազատանի կենցաղի տանը կատարվող դրամաբաշխումից»,-եզրափակել է Գրիգորյանը:

Ի դեպ, ՎիվաՍել֊ՄՏՍ֊ի կողմից հերքվել է իրենց կապը հիշյալ ակցիային.

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես հայտարարում է, որ իր կողմից (և ոչ էլ՝ իր մասնակցությամբ կամ լիազորմամբ), որևիցե վայրում, ներառյալ՝ Շիրակի մարզում, չի իրականացնում քաղաքացիներին և նրանց անձնագրերը լուսանկարելու և դրա դիմաց դրամական միջոցներ բաժանելու գործողություններ, ինչպես նկարագրված է ֆեյսբուքյան առանձին օգտատերերի տարածած գրառումներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ին վերագրվող տեղեկություններն ամբողջովին սուտ և կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկացնում են հանրությանը և, ըստ էության, հանդիսանում են զրպարտություն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն կապ է հաստատել գրառման հեղինակի հետ, և վերջինս բանավոր պարզաբանել է, որ կատարել է գրառումը բացառապես հասարակությանն ու իրավապահներին տեղի ունեցող երևույթների մասին տեղեկացնելու նպատակով, և որ իր գրառման մեջ նա նշում է, որ գործողությունները կատարվում են «Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ», այլ ոչ թե որ դրանք կատարվում են Վիվասելի կողմից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է լինելու պաշտպանելու է իր բարի համբավն ու հեղինակությունը՝ օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:

Միևնույն ժամանակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia՝ վերը նշված տեղեկություններն ու դրանց աղբյուրները պարզելու խնդրանքով»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:

Տպել
11407 դիտում

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով