«Գարդասիլին» այլեւս չեմ անդրադառնալու, ավելացնելու բան չկա. նախարարը եւս պատվաստվել է

«Ինձ, իհարկե, շատ հասկանալի է այն մոտիվը, որով ուռճացվում է այդ թեման նաեւ տարբեր լրատվամիջոցների կողմից տրվող հարցի միջոցով, որովհետեւ կարծես թե շատ այլ բան չի մնացել կպնելու, հիմա էլ նորից որոշել եք վերադառնալ այս հարցին, խաղալ մարդկանց նուրբ լարերի հետ»,- այսօր հրավիրված ասուլիսում արձանագրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների տարիքային շեմը բարձրացվելու մասին հարցին:

«Պատասխանը շատ պարզ է. Հայաստանի Հանրապետությունը որոշել  է պայքարել նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, ինչպես աշխարհի շատ երկրներ, քանի որ արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում տարեկան 120 կնոջ կյանք է խլում: Եվ պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ, կոնկրետ այս դեպքում` «Գարդասիլ 4»-ը նաեւ մեր միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ, որոնք առաջին խմբաքանակները նվիրել են, իսկ մոտկա տարիների համար անհրաժեշտ խմբաքանակները պատրաստ են վաճառել 25 անգամ ավելի էժան գնով, քան դրա շուկայական գինն է: Եվ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր քայլերը այդ ուղղությամբ ու շարունակելու է փրկել կյանքեր` անկախ դրա դեմ անհիմն մեղադրանքներից, որոնք մինչ օրս որեւէ կերպ հիմնավորված չեն եղել»,- ասաց նա:

Հավելեց, որ պատվաստումների վերին շեմը բարձրացվել է երկու նպատակով` մարդկանց ցույց տալու համար, որ այս պատվաստանյութը կարող է օգտակար լինել նաեւ ավելի բարձր տարիքի անձանց` թե' տղամարդկանց, թե' կանանց: Ըստ նրա, պատվաստանյութի ներդրումից հետո ապացուցվել է, որ այն կարող է օգտագործվել մինչեւ 45 տարեկանը: Նախարարն ինքն էլ պատվաստվել է, ինչի մասին այսօր հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նաեւ նշեց, որ ի տարբերություն պատվաստանութի ներդրման սկզբնական ժամանակահատվածի, էապես աճել է պատվաստումից չխուսափողների թիվը:

«Մեր հաստատակամ քայլերը եւ անհիմն ձայները լռեցնելը իր արդյունքը տալու է եւ մեր մայրերը, նրանց աղջիկները տարբեր տարիքում հասկանալու են, որ իրենց պաշտպանելու եւ քաղցկեղը բուժելու համար այս պատվաստանյութը վճռական է: Գումարած դրան մենք էլի այլ ծրագրեր էլ ենք ներդնելու քաղցկեղի դեմ պաքարելու համար, միայն արգանդի վզիկով չենք սահմանափակվելու ընդհանուր մեր քաղաքականության շրջանակներում: Եվ ես կոչ եմ անում այս թեման ոչ մասնագիտական քննարկման օրակարգից ընդհանրապես հանել, որովհետեւ չկա ապացուցված որեւէ վտանգ այս պատվաստանյութի հետ կապված, ինչպես մեր: Դա մենք ապացուցում ենք թե’ միլիոնավոր մարդկանց, թե մեր սեփական փորձով»,- առաջարկեց նախարար Թորոսյանը:

Նաեւ հայտարարեց, որ «Գարդասիլին» այլեւս չի անդրադառնալու: Հարցին էլ, թե ինչու պետք է վստահել նախարարությանը եւ ոչ ընդդմախոսներին, արձագանքեց. «Որովհետեւ մենք խոսում ենք փաստերով, իսկ մեր ընդդիմախոսները ենթադրություններով եւ վախենալու վիդեոներով: Պաշտոնապես հայտարարում եմ` Գարդասիլի վերաբերյալ ավելացնելու, խոսելու, քննարկելու որեւէ բան չկա: Մենք մեր քայլերը շարունակելու ենք, մենք շարունակելու ենք փրկել մեր երեխաների, մեծերի կյանքեը, ինչպես օրինակ փրկում ենք կարմրուկից, պոլիոմելիտից, դիֆթերիայից, կապույտ հազից: Եվ ես խորհուրդ եմ տալիս հիմնվել փաստերի, ապացույցների վրա եւ ոչ թե տարբեր անհասկանալի աղբյուրներից հղումների վրա: Այդքան բան»:  

Տպել
1092 դիտում

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը