Էդ ինչ եք սկսել ծխել, տղեք, որ ձեր համար լավ տղեն միայն պատերազմից օգուտ քաղածն ա. Հակոբյանը՝ Բալասանյանի կողմնակիցներին

13/05/2019 schedule20:49

«Նոր հերոս են սկսել «ռասկրուտկա» անել: Թե բա Վիտալի Բալասանյանի կարգի տղա հազիվ մի 10 հոգի գտնվի, ուստի իրավունք չունենք «վրա տալ» Վիտոյի վրա: Ու ես չեմ հասկանում, թե էդ ո՞ր կարգն ա: Եթե էդ կարգի տղու չափորոշիչը անկախության ու հաղթանակի մեջ ներդրումն ա, ապա լավ չեք փնտրում էդ կարգի մարդկանց, տղեք: Եթե մի երկու միլիոն էդ կարգի ու էդ կարգից բարձր մարդու անուններ թվարկեմ, շատ եք՞ նեղսրտելու»: 

Ֆեյսբուքյան իր էջում այսպես է Վիտալի Բալասանյանի կողմնակիցների մասին գրել ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ասենք, են հինգ հազար տղերքի, որ արցախյան պատերազմից չվերադարձան, էն հարյուրների, որ զինադադարից հետո Արցախի ու Հայաստանի սահմաններից տուն չեկան, ու էն հարյուրի, որ ապրիյանի օրերին նահատակվեցին: Ու էն հազարների, որ պատերազմում առողջություն, աչք, ոտք, թոք, հավատ կորցրին, պատերազմից հետո էլ անգործ ու անխնամք մնացին… 

Ասենք, Ստեփանակերտում ապրող տիկին Էլմիրայի, որի որդին՝ դպրոցական Բորիսը, ծանր վիրավորվեց ականի պայթյունից, մոր տիեզերական սիրո ու խնամքի շնորհիվ ոտքի կանգնեց ու հետո ճանապարհային պատահարի զոհ դարձավ… Բայց Էլմիրան չչարացավ, Աստծո ողորմությանը ապավինելով արդեն տաս տարի շատ կարեւոր գործ ա անում: Ու այպիսի հազարավոր Էլմիրաներ կան Հայաստանի ու Արցախի գյուղերում ու քաղաքներում:

Ասենք, հեռուստատեսության աշխատակից Ռենալ Միրզոյանի, որը պատերազմի ամենածանր տարիներին ամիսը երկու-երեք անգամ մեզ համար այդպես էլ գաղտնիք մնացած հնարքներով ու ճամփեքով Արցախ էր հասնում, նկարահանումներ անում ու ետ վերադարնում, սյուժեներ հասցնելով «Ղարաբաղյան օրագրի» համար: Առանձ «կամանդիրովչնի» փողերի, տրանսպորտի, նկարահանող խմբի, շնորհակալագրերի ու մեդալների: Ու, ասենք, թերթի լրագրող Ժենյայի, որը 1993-1994-ի ցրտաշունչ ձմռան ամիսներին մի քանի անգամ ոտքով բարձրանում-իջնում էր Մամուլի շենքի 15 հարկում գտնվող խմբագրություն, ձեռնոցի մեջ գրիչով հոդվածներ գրում, որ մարդիք տեղեկացված լինեն: Ու այսպիսի հարյուրավոր Ռենալներ ու Ժենյաներ կային:

Ասենք, աշխարհից կտրված Յանշակի զորամասի սպայական կազմի համար նախատեսված հանրակացարանի խղճուկ սենյակում տարիներով ապրող կապիտանի, որի ուշքն ու միտքը զինվորների անվտանգությունն ու առողջությունն էր: Ու նույնիսկ էդ կապիտանի վաշտում ծառայող իմ որդու: Իսկ, ինչու՞ ոչ: Ու այդպիսի հարյուրավոր սպաներ ու հազարավոր ժամկետային ծառայողներ կային ու կան:
Ասենք, տավուշցի, կամ մարդակերտցի գյուղացու, որը դիպուկահարների պրիցելի տակ հողն ա մշակում ու բերք հավաքում: Ու հազարավոր այդպիսի գյուղացիների…
Չարժի չէ՞ շարունակել… Երկու միլիոնի անուններ հաստատ կհավաքվի: Տասնյակ հազարավոր ուսուցիչների, բժիշկների, բանվորների, սպաների, գործազուրկների…, տո նույնիսկ գաղութում «սռոկը մատատ անող» հանցագործները, որոնք ապրիլյանի օրերին «աբշյագը» հավաքեցին ու ուղարկեցին առաջնագծի կարիքների համար: 

Էլի կրկնեմ՛ եթե էդ կարգի տղու չափորոշիչը անկախության ու հաղթանակի մեջ ներդրումն ա: Բայց եթե նույնիսկ չափորոշիչն այլ ա, այսինքն, հերոսությունը ռազմի դաշտում, զրկանքները կենցաղում, ու քրտնաջան աշխատանքը դաշտում, այգում, դպրոցում, արտադրամասում կապիտալիզացնելն էր, շքանշաններ ու իշխանությունն էր, «պադավատներն» ու առանձնատներն էին, տենդերներում հաղթելն էր, «հարցեր լուծելն» էր, ապա, այստեղ էլ Վիտոյի կարգի մի քանի հազար ՏՂԱ կարելի ա թվարկել, ու իրենից ԼԱՎ ՏՂԱ: Այսինքն, էդ 10-ը ինչ չափորոշիչներով ա, չեմ հասկանում: Իսկ երբ չեմ հասկանում, սկսում եմ զայրանալ: 
Էդ ինչ եք սկսել ծխել, տղեք, որ ձեր համար ԼԱՎ ՏՂԵՆ հենց միայն պատերազմից օգուտ քաղածն ա: Էս ինչ նոր դասակարգում ա, էլի չեմ հասկանում…

P.S. Ճշմարության համար պիտի ասեմ, որ մի կես միլիոն էլ Վիտալի Բալասանյանի կարգից ցածր է: Հետո՞…»:

Տպել
10094 դիտում

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե