Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է Հայաստանի տեղեկատվական ոլորտի պատասխանատուներին

13/05/2019 schedule23:13

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 13-ին ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանին և նրա հետ Արցախ ժամանած Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի փոխանցմամբ՝ խումբն Արցախ է ժամանել տեղեկատվական դաշտում հետագա համագործակցության ծրագրերի շրջանակն ուրվագծելու և դրանց իրականացման գործիքակազմը մշակելու համար: Նպատակը՝ Արցախի ներքին և արտաքին կյանքի վերաբերյալ տեղեկատվության սփռման դաշտի ընդլայնումն է: 

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի պատասխանատուների՝ Արցախի հետ կապված նախաձեռնությունը և ընդգծել փոխգործակցության կարևորությունը: Ազգային ժողովի նախագահը հյուրերին է ներկայացրել բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները՝ առաջարկելով՝ համագործակցություն նաև այդ ուղղություններով:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի հեռահաղորդակցության խնդիրներին, մասնագետների վերապատրաստմանը և տեղեկատվության շրջանառությանը վերաբերող հարցեր:

Տպել
379 դիտում

Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ