Ըստ դատախազի՝ Քոչարյանի սահմանահատումների վերաբերյալ տվյալները հիմք են տալիս ենթադրել, որ նա կարող է թաքնվել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում երկարատեւ քննարկումներից հետո սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը:

Մասնավորապես գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը անդրադարձավ Քոչարյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկածի հանգամանքներին՝ հրապարակելով մի շարք տեղեկություններ եւ փաստեր: Ըստ դատախազի՝ դատարանին բավարար է ուսումնասիրելու քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավված ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից 2008 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի եւ Վիկտոր Պողոսյանների եւ մի շարք այլ անձանց հարցաքննության արձանագրությունները: Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ դատարանը կարող է ուսումնասիրել նախագահի կողմից 2008 թվականին հրավիրված խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, որոնք եւս հիմնավորում են առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալի առնչությունը: Նա նաեւ վկայակոչեց Քոչարյանի՝ 2008 թվականի հեռուստատեսային նյութի տեսագրությունը, լազերային սկավառակները՝ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զրահատեխնիկայի վերաբերյալ, ՀՀ ազգային արխիվից ստացած արտակարգ դրություն հայտարարելու մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը:

Ինչ վերաբերում է կաշառքի դրվագին, ապա Պետրոս Պետրոսյանը նշեց, որ արարքի կատարման փաստը հիմնավորող նյութերն են Սիլվա Համբարձումյանի հարցաքննությունները (նա նաեւ այլ անուններ թվեց, որոնք լսելի չէին,-հեղ.), Սիլվա Համբարձումյանի, Վարդան Օսկանյանի եւ Սամվել Մայրապետյանի հետ տեղի ունեցած առերես հարցաքննությունների արձանագրությունները:

Պետրոսյանը նշեց, որ գործը գտնվում է, ըստ էության, քննության փուլում եւ քննությունից թաքնվելու ռիսկերն ավելի բարձր են. ըստ նրա՝ գործը դատարանում է եւ այս պայմաններում հնարավոր փախուստը արդեն հնարավոր է դառնում: «Քրեական գործով թաքնվելու ռիսկերի հետ կապված մենք վկայակոչում ենք հետեւյալ քրեական գործում առկա տեղեկությունները՝ մասնավորապես մեղադրյալի հիմնական գործունեության վայրը հանդիսանում է ՀՀ-ից դուրս. Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում անդրադարձել է անձի սոցիալական կապերին, դիրքին, նրա ֆինանսական միջոցներին եւ դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելով՝ թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու ռիսկերը ավելի քան բարձրանում են: Վերլուծելով էլեկտրոնային սահմանային համակարգում նրա սահմանահատումների տվյալները՝ մեր ենթադրությունը ողջամիտ համարելու հիմքեր է տալիս»,- ասաց Պետրոսյանը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին լսելուց հետո վկայակոչեց մեղադրող դատախազի խոսքից մի հատված այն մասին, որ պաշտպանական կողմը դիմել է նախաքննական մարմնին՝ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը ստանալու եւ երկրից հեռանալու թույլտվություն ստանալու համար ու հարցրեց. «Դուք ասացիք, որ նախաքննական մարմինը մերժել է այդ պահանջը՝ դիտարկելով փախուստի ռիսկը։ Ի՞նչ նկատի ունեիք փախուստի ռիսկ ասելով։ Այսինքն՝ նա դիմում է՝ ասելով՝ ես ցանկանում եմ դիմել փախուսի՞։ Ի՞նչն եք դիտում որպես փախուստի ռիսկ»։ Ի պատասխան Պետրոսյանն ասաց. «Երկրի տարածքից դուրս գալու հնարավորությունն ենք մենք դիտարկել։ Վարույթն իրականացնող մարմինը կարող է օբյեկտիվ ենթադրություն ունենա, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի։ Այսինքն՝ կանխել ենք նրա փախուստի ռիսկը՝ հնարավորություն չտալով դուրս գալ երկրից»: Դատավորը դատախազից հետաքրքրվեց նաեւ, թե կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատական ակտի կայացումից հետո կատարվե՞լ են քննչական գործողություններ, ձեռք բերվե՞լ են այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն կամ կփաստեն: Դատախազ Պետրոսյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ գործի ամբողջ նյութերը ներկայացվել են դատարան, երբ քննարկվում էր խափանման միջոցը երկարացնելու մասին հարցը։

Տպել
2583 դիտում

Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ