Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ դատարան գան եւ հարցաքննվեն ՍԴ նախկին դատավորները

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ժամանակ պաշտպան Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննվել Սահմանադրական դատարանի դատավորներին:

Երեկ Ալումյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչու է դատակոչել ՍԴ դատավորներին եւ նրանք ինչ առնչություն ունեն Քոչարյանի մեղադրանքի հետ, պատասխանել էր. «Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, կա դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ: Ընդ որում, չի մասնավորեցվում՝ ինչպե՞ս է եղել ճնշումը, ո՞ր դատավորի նկատմամբ, եւ ՍԴ բոլոր դատավորներից անհասկանալի սկզբունքով ընտրվել է երկու դատավոր, երկուսն էլ հերքել են իրենց նկատմամբ ճնշումը։ Մենք միջնորդել ենք եւ դատարանում պատրաստվում ենք պնդել, որ պետք է հրավիրվեն ՍԴ մյուս դատավորները, որ հասկանանք՝ ի՞նչ ճնշումներ են եղել եւ ինչպե՞ս են դրանք արտահայտվել»։

Այսօր դատարանում Ալումյանն ասաց, որ միջնորդում են դատարան հրավիրել եւ հարցաքննել այն ժամանակ ՍԴ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, Հրանտ Նազարյանին, Վալերի Պողոսյանին. Ալումյանի կողմից վկայակոչած մյուս դատավորների անունները լսելի չէր:

Պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ ասաց, որ քրեական գործում չեն գտել որեւէ ցուցմունք, որը կհիմնավորի այն մեղադրանքը, որն առաջադրված է Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ գործադրված ճնշումներին: Ըստ նրա՝ առանց այդպիսի ցուցմունքների բացառվում է, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ դատարան եւ մեղադրանք առաջադրվեր այդ բովանդակությամբ: «Սա նշանակում է, որ կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են»,- ասաց Սահակյանը:

Վկաներին հարցաքննելու վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ պնդելով, որպեսզի դատավորները գան եւ հարցաքննվեն: Ըստ նրա՝ կային մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեին դեռ նախաքննության ժամանակ, մինչդեռ ըստ նրա՝ ուղղորդված քննություն է իրականացվել եւ կան մարդիկ, որոնց դիտմամբ ժամանակին չեն հարցաքննել:

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, եւ քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան եւ այստեղ հարցաքննվեն», - ասաց նա:

Դատավորը, սակայն, մերժեց միջնորդությունը, միաժամանակ նշելով, որ քննության այլ փուլում կարող է անդրադառնալ այս միջնորդությանը:

Տպել
1373 դիտում

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան