Երևան
-13 °C
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը մայիսի 14-ին ընդունել է ՌԴ Դաշնային Խորհրդի պատվիրակությանը՝ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են սենատորներ Ֆրանց Կլինցևիչը, Վյաչեսլավ Մարխաևը և ՌԴ օրենսդիր վերին պալատը ներկայացնող մի շարք այլ անձինք: Հայկական կողմը հանդիպմանը ներկայացնում էին Արա Նազարյանը, ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժին պետ Աղվան Սարգսյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Արա Նազարյանը նշել է, որ ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունները համագործակցում են երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի և տարբեր միջազգային կառույցների շրջանակներում (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՏՄ): Առանձին ուշադրություն է դարձվում հայ փրկարարների ուսուցման կազմակերպման գործընթացին, պարբերաբար անցկացվում են համատեղ հատուկ տակտիկական և ուսուցողական վարժանքներ:
Արա Նազարյանի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցությունը համընթաց զարգանում է նաև սեյսմիկ պաշտպանության, լեռնափրկարարական աշխատանքների իրականացման, անտառային հրդեհների դեմ պայքարի, երկրաշարժերից պաշտպանվելու և դրանց հետևանքների վերացման ոլորտներում:
Այս առումով, ԱԻ փոխնախարարը նշել է, որ 2017թ. «Խոսրովի անտառ» արգելոցը պատուհասած հրդեհը հաջողվեց մարել ռուսական կողմի տրամադրած ինքնաթիռի օժանդակությամբ: Արա Նազարյանի խոսքով՝ ինքնաթիռի ռուսաստանցի անձնակազմը հրդեհաշիջման արդյունավետության համար ստիպված էր թռիչքներ իրականացնել չափազանց ցածր և վտանգավոր բարձրության վրա, որի համար օդանավի անձնակազմը պարգևատրվել է ԱԻՆ շքանշաններով:
Սերգեյ Արենինը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, նշել է, որ արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելման ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած է բազմամյա երկկողմ փոխշահավետ համագործակցությունը և ամուր իրավական բազան, ինչը թույլ է տալիս երկու երկրների ԱԻ նախարարություններին իրականացնել համատեղ և արդունավետ աշխատանք:
Որպես արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելման ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման գրավական՝ Սերգեյ Արենինը մատնանշել է 2015թ. հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծումը և ծավալած բազմակողմանի գործունեությունը:
Արա Նազարյանը, նույնպես կարևորելով հումանիտար կենտրոնի գործունեությունը, առաձնացրել է Սիրիային և Իրանին ցուցաբերված մարդասիրական օգնության առաքելությունները: Սերգեյ Արենինը, վկայակոչելով Սպիտակի ավերիչ երկրաշարժը, նշել է, որ հենց այստեղ՝ Հայաստանում, երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացի ժամանակ դրվեցին ԽՍՀՄ, ապա նաև ԱՊՀ անկախ երկրների փրկարարական և լեռնափրկարարական ծառայությունների ստեղծման հիմքերը:
«Հենց այդ ժամանակ է կոփվել մեր փրկարարների եղբայրությունը, ինչն իրենցհնարավորություն է տալիս լուծել անգամ ամենաբարդ խնդիրները»,- նշեց Սերգեյ Արենինը: Հանդիպումից հետո հյուրերն այցելել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն (ՃԿԱԿ): Այցելության ընթացքում կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը մանրամասն ներկայացրել է ՃԿԱԿ առաքելությունը, գործունեությունը և գործառույթները:
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
© 2021 Հայկական ժամանակ