Արցախի նախկին եւ գործող նախագահները կգան դատարան. Քոչարյանի պաշտպան

Արցախի գործող եւ նախկին նախագահները գալու են, ուղղակի չգիտենք՝ երբ:

Այս մասին այսօր նիստի ավարտից հետո ի պատասխան մեր հարցին, թե ի վերջո ինչ պարզվեց՝ նախագահները գալո՞ւ են, թե՝ ոչ, ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Դատավարության ցանկացած փուլում խափանման միջոցի հարցը կարող է քննարկվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ: Ես չեմ կարող ասել՝ նրանք կգա՞ն մինչեւ այս քննության ավարտը, թե՞ չէ»,- ասաց Ալումյանը:

Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Նրանք երաշխավորում են՝ ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա դատարանին ներկայանալը, խնդրում են կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով: Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը, սակայն, ասաց, որ այն անձը, ով երաշխավոր լինելու ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է ներկայանա դատարան եւ իր կամարտահայտությունը վերահաստատի դատարանում, բացի այդ՝ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի իր իրավունքներն ու պարտականությունները։ Պաշտպանները խոստացել էին մինչեւ այսօրվա դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նախագահները ներկայանալ դատարան:

Տպել
758 դիտում

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան