Ստեղծվել է աշխարհում առաջին ճկվող համակարգիչը. սարքը թեստավորող լրագրողը ծալելու մեխանիզմը հուսալի չի համարել

14/05/2019 schedule22:30

Lenovo ընկերությունը ներկայացրել է ճկվող էկրանով նոութբուք։ Ընկերությունում նշել են, որ դա դեռ նախատիպն է, եւ լիարժեք սարքի շնորհանդեսը կկայանա 2020 թվականին, գրում է The Verge-ը:

Սարքն ունի 13,3 դյույմանոց ծալովի էկրան՝ 2К թողունակությամբ եւ 4:3 հարաբերակցությամբ կողմեր։ Ընկերության ներկայացուցչի խոսքերով, նոութբուքի քաշը չի անցնում մեկ կիլոգրամից, սակայն առավել ստույգ տվյալներ պարզել չի հաջողվել։ Lenovo-ն նաեւ չի հրապարակել նոութբուքի տեխնիկական բնութագրերը։ Հայտնի է միայն, որ սարքն աշխատում է Windows 10-ով, իսկ նրա պրոցեսորը Intel-ից է։

Սարքը թեստավորող լրագրողը նշել է, որ ծալելու մեխանիզմը հուսալի չի թվում, եւ իրեն արգելել են այն խոշոր պլանով նկարել։ Ենթադրվում է, որ սարքը կարելի է բացած վիճակում օգտագործել որպես պլանշետ, կամ ծալած վիճակում՝ որպես սենսորային ստեղնաշարով նոութբուք:

Տվյալ պահին շատ ընկերություններ աշխատում են միայն ծալվող սմարթֆոններ ստեղծելու ուղղությամբ։ Այսպես, Samsung-ը ներկայացրել է Galaxy Fold հեռախոսը, որը երկու էկրան ունի՝ հիմնական եւ ծալովի։ Այն պետք է վաճառքի հանվեր ապրիլի վերջին, սակայն թեսթային սարքերի կոտրվելու պատճառով լրագրողների բողոքներից հետո վաճառքը հետաձգվել է:

Տպել
564 դիտում

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ Հյուսիսային պողոտայում` Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել (տեսանյութ)

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավոր փակ է լինելու. ժայռը կպայթեցնեն

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ