Հերոս չէ. վախի մթնոլորտի ծնունդն ու զոհը

15/05/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 16-ի համարում

Սիրելի ընթերցող, Հայաստանում միայն ծույլերը չգիտեն, որ 2001-2003թթ. սեփականաշնորհման քողի ներքո տեղի էր ունեցել ազգային հարստության ալան-թալան, կողոպուտ, որը շարունակվում է առ այսօր: Ակնհայտ է, որ դա չէր կարող իրականացվել առանց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի բարձր հովանավորության: Սակայն զարմանք է առաջացնում այն, որ այս հարցերը միայն 3-5 տարի անց, այն է՝ 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էր միայն հանկարծ «զայրացրել» ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանին: Չմոռանանք հստակ նշել, որ «միլիոնավոր դոլարների այդ թալանը», որն իրականացվել էր երկյակի բացարձակ իշխանություն ունենալու պայմաններում, չէր խանգարել հարգելի Արթուր Բաղդասարյանին 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ գյուղից գյուղ, մարզից մարզ գնալով քարոզել իր շեֆի՝ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի օգտին:

Սա էր թվացյալ թիվ մեկ «հակասությունը»՝ հրաժարականի դրդապատճառը: Կոալիցիա-«Օրինաց երկիր» մեկ այլ «հակասության» մասին եւս հիշենք: Այն, որ Հայաստանի Հանրապետությունում կոպտորեն կեղծվել են 2003թ. նախագահական եւ Ազգային ժողովի ընտրությունները, 2005թ. անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, դա նույնպես միայն ծույլերի համար կարող էր գաղտնիք լինել: Անվիճելի է, որ Ընտրական օրենսգրքի համատարած, անպատիժ մնացած խախտումները կարող էին տեղի ունենալ միայն «Օրինաց երկրի» ու նրա կոալիցիոն գործընկերների եւ Ռ. Քոչարյանի կողմից երաշխավորված շուրջ երկու հազար ընտրական տեղամասերում ընդգրկված ավելի քան 14 հազար հանձնաժողովի անդամների կողմից: Դրա մասին էլ մեր հասարակությունը քաջ տեղեկացված էր:

Կասկածից վեր է, որ ընտրությունների եւ հանրաքվեի արդյունքների կեղծիքները չէին կարող իրականացվել առանց Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգի անմիջական հովանավորության: Սակայն դա էլ, չգիտես ինչու, ԱԺ խոսնակի «վրդովմունքն» առաջացրեց միայն այդ ամենից երեք տարի անց: Եւ, վերջապես, բոլորի համար ակնհայտ է նաեւ այն, որ ճիշտ այդ զույգի անմիջական հրահանգով է, որ մի քանի օրվա ընթացքում թղթե տնակի նման փլուզվեց «Օրինաց երկիր» խմբակցությունը: Տարակուսանք է առաջացնում, որ պարոն Բաղդասարյանն իր եւ ոչ մի հրապարակային ելույթում, առավել եւս մայիսի 12-ին տված ասուլիսում այդպես էլ խուսափեց հիշատակել պարոններ Քոչարյանի եւ Սարգսյանի անունները: Մարդիկ, ովքեր երկրի ճակատագրի համար խիստ բացասական, անգամ իսկ կործանարար դերակատարում են ունեցել, որի մասին վերը նշվեց:

Թերեւս, ասուլիսում պարոն Բաղդասարյանի արտասանած բոցաշունչ ասք-խորաթաներից ճշմարիտ հնչեղություն ունեին միայն Հայաստանում արմատացած «վախի հասարակության» մասին պնդումները: «Վախի հասարակության» գոյության ամենավառ հաստատումն էլ ճիշտ նույն Ա. Բաղդասարյանի ասուլիսն էր, երբ նա այդպես էլ վախեցավ պարզ ասել անօրինականությունների, ալան-թալանի, ըստ էության, հովանավորների, իր իսկ բարերարների՝ Քոչարյան-Սարգսյան զույգի անունները: «Օրինաց երկիր» խմբակցությունը լքածները շատ ավելի անկեղծ էին «վախի հասարակությունը» որպես հայաստանյան իրողություն գործնականորեն ընկալելու հարցում, քան իրենց շեֆը, որը, բոլորից շատ վախեցած լինելով, փորձում էր անգամ իսկ կտրիճ ձեւանալ: Եւ, վերջապես, երբեք ու երբեք պետք չէ մոտալուտ ժամանակ խորտակվող Քոչարյան-Սարգսյան նավից փախուստը հանրությանը փորձել ներկայացնել որպես հերոսություն:

Աչքերում սարսափի, վախի զգացում ունեցող ասուլիս տվողին, ինչն էլ բացահայտ երեւաց հեռուստաէկրանից, հակացուցված է հասարակությանը որպես հերոս ներկայանալ: Իհարկե, եթե այս դեպքում էլ նախապես ձեռք չի բերվել պայմանավորվածություն զույգի հետ՝ մեր ժողովրդի գլխին հիմա էլ խաղալ մի նոր տրագիկոմեդիա: Կարծում եմ, այս  դեպքում  էլ 40 օրը բավարար ժամկետ է ճշմարտությունն ակներեւ դարձնելու համար: «Ազգային Միաբանություն կուսակցության» պատգամավորները, մասնավորապես ես՝ Արտաշես Գեղամյանս, այս ամենը եւ ուրիշ շատ ու շատ հանգամանքներ իմանալով է, որ բարեկամաբար խորհուրդ ենք տվել Ա. Բաղդասարյանին անցնել քավարանով: Ծիծաղ ու կարեկցանք է առաջացնում այն, որ ապակե տնակում ապրելով՝ Ռոբերտին ու Սերժին դուր գալու համար, չասենք՝ քաղաքական դաշտում նոր «ընդդիմադիր» դերակատարում ստանձնելու նպատակով, օեկականները «Ազգային Միաբանության» ուղղությամբ քար շպրտելով են սկսել զբաղվել: Անփառունակ վախճան ունեցող պարապ զբաղմունք է դա եւ անպտուղ մի փորձ՝ ուրիշի «հրթիռի» վրա նստած փորձել հերթական անգամ «դրախտ» ընկնել: Չմոռանանք, թե ինչ պայմաններում եւ ով էր ստեղծել ՕԵԿ-ը:

Արտաշես  Գեղամյան
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Տպել
978 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան