Եվ նրա շուրջ. դավաճանության մեխանիկան

15/05/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 16-ի համարում

«Ժողովուրդ ջան, նրանք, ովքեր հեռացան, մեր կուսակցությունն ամուր պահող  հանգույցները չէին»,- վերջին իր ասուլիսում ահա այսպես բնութագրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր կուսակցությունն ու խմբակցությունը լքած 11 պատգամավորին ու երկու նախարարին։ Մինչդեռ այս հայտարարությունն առնվազն տարօրինակ է, քանզի նրանք, ովքեր հեռացան Արթուր Բաղդասարյանից եւ «Օրինաց երկրից», այդ կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում էին։ Սերգո Երիցյանը ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր ու կուսակցության հիմնադիրներից մեկը, որի հրաժարումն իր ստեղծած կուսակցությունից՝ հանուն Ռոբերտ Քոչարյանին գիտության գծով խորհուրդներ տալու մեկամյա հեռանկարի, ՕԵԿ-ում համարում են դարի դավաճանություն։

Իսկ Սայադ Զախարյանը, Արշակ Մխիթարյանը, Ալեքսան Պետրոսյանը, Էդուարդ Գաբրիելյանն ու Արկադի Համբարձումյանը «Օրինաց երկրի» համամասնական ցուցակի առաջին յոթնյակում էին, որոնք չսպասելով Արթուր Բաղդասարյանի հրաժարականին եւ կոալիցիայից դուրս գալուն ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի որոշմանը՝ օպերատիվ ռեժիմով լքեցին կուսակցությունն ու Արթուր Վահանիչին։ Իսկ նրանք, ովքեր դեռ մնացել են Արթուր Բաղդասարյանի կողքին՝ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը, Գագիկ Ավետյանը, նրանք բոլորն էլ եղել են համամասնական ցուցակի երկրորդ տասնյակից այն կողմ։ Ի դեպ, ՕԵԿ-ից թռած գործարարների խումբն այս օրերին պատ է ման գալիս, որ տակը բամբասի, թե ինչքա՞ն գումար են իրենք տվել ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին յոթնյակում հայտնվելու համար։

Ավելին, նրանք ու նրանց հետ նաեւ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը դժգոհում են, որ անցած երեք տարում հարազատ կուսակցությունն իրենց այնքան է «կթել», որ իրենք հայտնվել են բանկրոտի եզրին։ Իհարկե, այդ գործարարները լրագրողների հետ զրույցում ասում են, թե ՕԵԿ-ից դուրս գալու պատճառը  քաղաքական է, բայց երբ փորձում էինք հստակեցնել իրենց եւ Արթուր Բաղդասարյանի քաղաքական հայացքների միջեւ երեք ու կես օրում ծագած կտրուկ հակասության պատճառը, այն համառորեն չէր գտնվում։ Օրինակ, ՕԵԿ այլեւս նախկին անդամ Մելիք Մանուկյանին հարցրեցինք՝ միգուցե ՕԵԿ-ից դուրս գալու պատճառն այն է, որ ինքը դե՞մ է Արթուր Բաղդասարյանի արտաքին քաղաքական կողմնորոշումներին եւ ինքը, որպես Մելիք Մանուկյան, չի՞ ուզում գնալ ՆԱՏՕ:

«Ուր գնա՞մ։ Չէ, ես հիմա Հայաստանում եմ, պրոստո լավ չի լսվում»,- հարցը, բնականաբար, չհասկացավ օրենսդիրը։ Իսկ մեկ այլ գործարար էլ լրագրողներից էր ճշտում, թե կուսակցությունից դուրս գալու ի՞նչ պատճառ ասի, որ ավելի արժանահավատ ու ծանրակշիռ հնչի։ Եւ ահա այս ամենից հետո տրամաբանական հարց է առաջանում. ստեղծված վիճակի համար արդյո՞ք մեղքը Արթուր Բաղդասարյանին չէ, որ կուսակցության համամասնական ցուցակի top-տասնյակում հայտնվել են այս մարդիկ։ Եւ արդյո՞ք արդարացի չէ, որ այսօր Արթուր Բաղդասարյանը քաղում է իր սխալների արժանի պտուղները։ «Գիտե՞ք ինչ, այդ մարդկանցից ոչ մեկի վրա Արթուր Բաղդասարյանը չէր կարող ինդիկատոր դնել՝ նրանց ազնվության գործակիցը ստուգելու եւ չափելու համար։ Հիմա այդպես է ստացվել։ Կաշխատենք հաջորդ ընտրություններում համամասնական ցուցակն ավելի ճիշտ կազմել ու նման մարդկանցից հեռու մնալ»,- ասում է ՕԵԿ խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանը, որն առաջիկա օրերին իր տեղը պատրաստվում է զիջել Արթուր Բաղդասարյանին եւ դառնալ ՕԵԿ շարքային պատգամավոր։ 

«Չկա մի քաղաքական ուժ, որը այդքան ուժ իր մեջ գտներ եւ հրաժարվեր երկրի երկրորդ դեմքը լինելուց։ Արթուր Բաղդասարյանը դա արեց, եւ ՕԵԿ-ը ցույց տվեց, որ մենք մեր աթոռներից ու պաշտոններից կառչած չենք»,- ավելացնում է Բալասանյանը, իսկ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն ասում է. «Միայն երեկ 40 նոր անդամ եմ ընդունել մեր կուսակցության շարքերը։ Ժողովրդի 70 տոկոսը մեզ հետ է, որովհետեւ Արթուր Բաղդասարյանի նման լիդեր ընդդիմության դաշտում չկա ու չի եղել»։

Խմբակցության քարտուղարի հայտարարությունը, իհարկե, կարելի է տպավորիչ համարել, եւ բացի այդ, այս օրերին ՕԵԿ-ը պարբերաբար քաղխորհրդի նիստեր է անում եւ հաղորդագրություններ տարածում, թե իրենց կառույցներն ամուր են, ու իրենք սադրանքների չեն ենթարկվելու, բայց շաբաթ-կիրակի, ինչպես նաեւ երեկ ողջ օրը, պարբերաբար լուրեր էին հասնում, որ ՕԵԿ այս կամ այն տարածքային կառույցն ինքնալուծարվել է, կամ էլ՝ կառույցի ղեկավարը գնացել ու չի վերադարձել։ «Մենք նման տեղեկություն չունենք»,- ասում է Հեղինե Բիշարյանը։ Չնայած, նրա կուսակից Վռամ Գյուլզադյանը չի բացառում, որ կուսակցությունից հեռացածներն իրենց հետ տարած լինեն նաեւ իրենց կուսակից համակիրներին։ Եւ մինչ մենք զրուցում էինք խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի հետ, ՕԵԿ-ից դուրս գալու իր դիմումը բերեց պատգամավոր Մեխակ Մխիթարյանն ու անձայն հեռացավ։

Ի դեպ, Մեխակ Մխիթարյանը ՕԵԿ-ի «հարձակվողներից» էր, որը ԱԺ նիստերի ու հայտարարությունների ժամանակ իր վրա էր վերցնում ՕԵԿ-ին եւ անձամբ Արթուր Վահանիչին քաղաքական ուժերից եւ կեղտոտ թերթերից կրծքով պաշտպանելու առաքելությունը եւ, ըստ ՕԵԿ-ականների, կուսակցական բոլոր քեֆերի ժամանակ ամեն ջանք գործադրում էր, որ մնացածներից բարձր գոռա՝ «Արթո՛ւր, նախագահ»։ Իսկ Սամվել Բալասանյանը երեկ հերթական դիմումը դրեց իր դարակում, մնացած հեռացածների դիմումների վրա, ու դարակը փակեց։ «Դիմումները դեռ ավելանալո՞ւ են»,- հարցրեցինք խմբակցության ղեկավարին։ «Չգիտեմ, տեսնենք»,- այլեւս ոչինչ չբացառեց 61 հազար 319 անդամ ունեցող կուսակցության խմբակցության ղեկավարը։ Այս պահի դրությամբ ՕԵԿ խմբակցության 20 պատգամավորից մնացել է 9-ը։ Հեռանում են նաեւ նրանք, ովքեր իրենց նորածին որդիներին, վերջին երեք տարիների ավանդույթի համաձայն, անվանում էին Արթուրիկ։    

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1091 դիտում

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են