ՀՀ-ն ակնկալում է ԵՄ-ից ավելի կայուն աջակցություն ԼՂ ինքնորոշման հարցում. Զ. Մնացականյանի հոդվածը «EU Observer»-ում

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «EU Observer»-ում՝ անդրադառնալով Հայաստանի ներդրմանը ԵՄ Արևելյան գործընկերության հաջողություններում:

Այն ներկայացնում ենք ստորև.

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակը հնարավորություն է տալիս գնահատելու ինչպես այսօրվա դրությամբ արձանագրված հաջողությունը, այնպես էլ` Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները: Արևելյան գործընկերության՝ որպես Եվրամիության արևելյան հարևան երկրների հետ ներգրավվածության հավակնոտ ջանքի առաջին տասնամյակն արժանացել է տարբեր մեկնաբանությունների ու ընկալումների ինչպես գործընկերների, այնպես էլ հենց Եվրամիության անդամ երկրների կողմից։

Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ` խրախուսելու և խթանելու տարածաշրջանային համագործակցությունը ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ և մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջև:

Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առանձնահատուկ հաջողությունը պայմանավորված է երեք հանգամանքով։

Առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն և ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի մասին վկայում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը:

2017թ. նոյեմբերին ստորագրված և Հայաստանի խորհրդարանի կողմից 2018թ. ապրիլին վավերացված Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ն հանդիսանում է Հայաստանի և ԵՄ միջև ընդլայնված և ռազմավարապես ամրապնդված գործընկերության հասնելու այլընտրանքային ուղի՝ Ասոցացման համաձայնագրի ձևաչափից դուրս: Ավելին, ՀԸԳՀ-ն սահմանում է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին ուղղված եվրոպական աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրման հեռանկարային շրջանակ:   

Արևելյան գործընկերության համար երկրորդ կարևոր նվաճումը Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների կարևորումն էր՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաև կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության և համագործակցության փոխադարձ ձգտումների վրա:

Սակայն համեմատաբար վերջին և առավել խոստումնալից զարգացումը երրորդն է՝ Հայաստանի յուրահատուկ ներդրումն Արևելյան գործընկերության հաջողության մեջ: Այս ներդրումը բխում է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» հաջողությունից, որը որպես խաղաղ փոփոխության կարևոր հաղթանակ հաստատում է եվրոպական արժեքներն ու իդեալները:

Մեր տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխության նկատմամբ ոչ բռնի մոտեցումը միակ տարբերակն էր՝ ապահովելու անցումն արժանահավատ ժողովրդավարության, հաշվետվողականության և լավ կառավարման։ Հավատարիմ լինելով Հայաստանի անհատ քաղաքացու առաջնահերթության ու առաջնայնության վերականգնմանը` մենք կարողացանք նոր գլուխ բացել մեր քաղաքական պատմության մեջ՝ սահմանված հանրային ծառայությամբ, որն ուղղված է ազգային շահը սեփական շահերից վեր դասելուն, և որտեղ ընթացող բարեփոխումները դարձել են անշրջելի և անդառնալի։

Հայաստանը ձգտում է ամպրանդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ՝  հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի և անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվությունն ընդունելու վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական և գիտական փոխանակումների ապահովմանը` նպատակաուղղված օգտագործելու մեր ակտիվ և կրթված երիտասարդության ներուժը` որպես  «փոփոխության գործակալների»:

Արևելյան գործընկերության առջև ծառացած առավել մեծ մարտահրավեր է իր ներուժի և կարողության ամրապնդումը` որպես տարածաշրջանային համախմբման, համագործակցության և կայունության ընդլայնման հարթակ` միաժամանակ դիմակայելով աշխարհաքաղաքական մրցակցությանը և առճակատմանը: Երկխոսությունը և համագործակցությունը շարունակում են մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, Եվրոպայում տևական խաղաղության և կայունության հաստատման շարժիչը և միակ ընտրությունը:

Ուստի, հետադարձ հայացք նետելով Արևելյան գործընկերության տասնամյակին, ակնհայտ է, որ ինչպես ցանկացած տասնամյա կյանք ունեցող ծրագրի, սա ևս աճող, զարգացող ծրագիր է, որտեղ ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգը ամրապնդելու խոստումն ու ներուժը մնում են հասանելի։ Եվ շարունակելով մեր երկրում առավել խորը ժողովրդավարության, արդար տնտեսական զարգացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ մեր ճանապարհը` ընդգծում ենք Եվրոպայի աջակցության շարունակականության և հավաքական ջանքերի կարևորությունը` ամրապնդելու համագործակցության արդյունքները:

Զարգացման և ժողովրդավարության հետագա ինստիտուցիոնալիզացման համար Հայաստանը պետք է աշխատի ԵՄ-ի հետ` ընդլայնելու Արևելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման ապահովման ուղղությամբ։ Արևելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի և անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին և արժեքահեն հարաբերություններին:

Ակնկալում ենք նաև առավել մեծ անվտանգություն Արևելյան գործընկերությունից փոխկապակցվածության առանցքային ոլորտներում: Այս առումով որպես տարածաշրջանային փոխկապակցվածության դրական օրակարգի մի մաս ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ  գործընկերների հետ և գործընկերների շրջանում առավել ներառական տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի ստեղծման և մշակման գործում:

Հայաստանը նաև ակնկալում է ԵՄ-ից և Արևելյան գործընկերությունից ավելի համապարփակ մոտեցում անվտանգության հարցերում, այդ թվում ներգրավվածության արժեքահեն քաղաքականության որդեգրում՝ աջակցելով մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանը: Օրինակ՝ կայուն աջակցությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բնակչության ինքնորոշման կենսական իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային հանրության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձարկում է մեր գործընկերների հետևողականությունը մեր տարածաշրջանում իրական խաղաղության աջակցման և մեր ժողովուրդների կենսական անվտանգության հարցերի հանդեպ զգայունության հարցերում: Այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատված են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Օգտվելով տասնամյա այս հոբելյանի առիթը` Արևելյան գործընկերության հաջողությունը ողջունելու և հարատև խոստումը ազդարարելու համար՝ Հայաստանը հանձնառու է մնում հետագա տաս տասնամյա հաջողություններում իր ներդրումն ունենալուն, հանձնառություն, որը միայն ամրապնդվել է Թավշյա հեղափոխության մեկամյակով։

Տպել
1850 դիտում

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը