Համամիտ եմ վարչապետի հետ՝ ազգային ավիափոխադրող ունենալը ստրատեգիական հարց է մեզ համար. Արմեն Պապիկյան

Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, անդրադառնալով օդային փոխադրումների ոլորտի զարգացմանը վերաբերող հարցին, հայտարարեց, որ ազգային կամ պետական ավիափոխադրող ունենալը մեզ համար ստրատեգիական հարց է։ Վարչապետը նշեց, որ չպետք է նման կարգավիճակ շնորհեն որեւէ ընկերության, ինչպես որ նախկինում ունեցել ենք նման անհաջող փորձ: Վարչապետը նաեւ ընդգծեց, որ եթե տեղական որեւէ փոխադրողի համար պայմաններ են ստեղծվում, նույն պայմաններից պետք է օգտվեն նաեւ բոլոր տեղական ընկերությունները։ Վերջերս էլ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարել է, որ կողմ է, որ մենք ունենանք հայկական ավիաընկերություն, սակայն ազգային փոխադրողները շատ հաճախ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում եւ ինքը չէր ցանկանա, որ մենք հետ գնայինք: Ռեւազյանը նաեւ նշել էր, որ եթե հարուստ պետություն լինեինք՝ միգուցե դիտարկվեր այդ գաղափարը: Նա նաեւ հայտարարել է, որ «Ryanair» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան ավիաշուկա, որը թռիչքներ է կատարելու հիմնականում դեպի Եվրոպա:

Օդաչու Արմեն Պապիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ազգային փոխադրողը երկրի օդային տրանսպորտի հիմնական ծավալներն է կատարում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թռիչքներում: Պապիկյանը նշում է, որ մարդկանց մոտ կարծրատիպ է ձեւավորվել, թե ազգային փոխադրողը պետական մասնակցությամբ ստեղծվող ավիաընկերություն է, սակայն դա այդպես չէ:

«Ազգային ավիափոխադրող է համարվում այն ավիափոխադրողը, որը ստեղծվել է պետության ազգային օրենսդրության համաձայն, որը պետության միակ կամ հիմնական կանոնավոր փոխադրողն է օդային տրանսպորտի ծառայությունները մատուցելու համար, ներառյալ միջազգային օդային հաղորդակցությունները, որը համարվում է օդային տրանսպորտի ազգային գործիք»,- ասաց Պապիկյանը:

Պապիկյանը նշում է, թե ազգային ավիափոխադրողն ինչ դրական կողմեր ունի. «Առհասարակ ազգային փոխադրողը շատ կարեւոր է ցանկացած երկրի համար: Ցանկացած երկիր կարեւորում է իր տրանսպորտները, ավիացիան այդ տրանսպորտի ինչ-որ մի մասն է կազմում եւ եթե մեր երկիրը կարեւորում է տրանսպորտի ոլորտը, ապա չի կարող առանձին դիտարկել ավիացիան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք չունենք ելք դեպի ծով, չունենք զարգացած երկաթուղային համակարգ, չունենք ավտոճանապարհների զարգացած ուղիներ եւ ունենք փակ սահմաններ, ապա ավիացիան կարելի է դիտարկել տրանսպորտի եւ կապի ապահովման համար ամենահիմնականը եւ արագը: Ազգային ավիափոխադրողը ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների միջոց է, քանի որ պետության պաշտպանական կարողության մի մաս է կազմում: Շատ անգամ քաղաքական պատճառներով ինչ-որ միջազգային ավիաընկերություն կարող է վերցնել ինչ-որ մի օդային տարածք եւ ասել՝ փակ է, այս ուղղությամբ թող օդանավ չգնա: Այդ պարագաներում մենք պիտի ունենանք մերը: Տնտեսական առումով՝ կչեզոքացվեն ոչ հարմարավետ տրանսպորտային ավիաուղիները: Այսօր մենք դրա հետ առնչվում ենք: Մեր ուղեւորները ստիպված են լինում գնալ, օրինակ, Թբիլիսիից մեկնել: Կնվազի արտարժույթի արտահանումը ՀՀ տարածքից: Մեր ուղեւորները, որոնք հիմա տոմս են գնում, դրա դիմաց վճարում են գումար, փոխարկում են դոլարի կամ եվրոյի ու փոխանցում են այդ ավիաընկերությանը»:

Պապիկյանը նշում է, որ ազգային ավիափոխադրող ունենալը նաեւ աշխատատեղեր կստեղծի: Ազգային փոխադրողը կնպաստի նաեւ արտասահմանյան տուրիստական ընկերությունների հետ համագործակցությանը, կօգնի գյուղատնտեսությանը: «Լավագույն ավիաընկերություններն իրենց երկրների պարծանքն են»:

Պապիկյանի խոսքով՝ օդաչուներն այստեղ ապագա չեն տեսնում, քանի որ զարգացած չէ ոլորտը: «Եթե լիներ ազգային ավիափոխադրող, դա կնպաստեր նաեւ ուսումնական կենտրոնի զարգացմանը»:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանում կա՞ն մարդիկ, որոնք հետաքրքրվում են եւ ցանկանում են ներդրում կատարել՝ ազգային ավիափոխադրող ստեղծելու համար, Պապիկյանը պատասխանեց. «Հետաքրքրվողներ կան: Ոմանք խոսում են, որ պետք է ներդնել հարյուրավոր միլիոններ, ոմանք խոսում են, որ տասնյակ միլիոնի էլ չի հասնում»:

Պապիկյանը համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ասածի հետ, որ ազգային ավիափոխադրող ունենալը ստրատեգիական հարց է մեզ համար: Փոխարենը Պապիկյանը նշում է, որ քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պնդումը սխալ է. «Եթե մարդիկ ցանկանում են փող ներդնել, ընդամենը պետք է մի քանի փոփոխություններ իրականացնել Հայաստանում, որպեսզի մարդիկ տեսնեն, որ իրենց բիզնեսը պաշտպանված է լինելու: Դա ի՞նչ կապ ունի պետության հարուստ կամ աղքատ լինելու հետ»:

Պապիկյանը կարծում է, որ պետք է «Corporation Armenia» ընկերության հետ կնքված կոնսենսիոն պայմանագիրը վերանայել, որով օդանավակայանը հանձնվել է Էդուարդո Էռնեկյանի կազմակերպությանը:

Անդրադառնալով լոուքոսթեր բերելու տարբերակի մասին խոսողներին՝ Պապիկյանն ասաց. «Ես հայ օդաչուների անունից հարց եմ տալիս՝ մենք ի՞նչ անենք, գնա՞նք այս երկրից: Սովորել, ավարտել ենք, օդաչու ենք դարձել, գնա՞նք այս երկրից, թե՞ մնանք: Մենք լուրջ մասնագիտություն ենք ձեռք բերել, պատրաստ չենք գնալ տաքսի վարելու: Թող պաշտոնապես մեզ ասեն՝ մենք պե՞տք ենք այս երկրին, թե՝ ոչ: Թե չէ մեկն ասում է՝ բերենք լոուքոսթեր, մյուսն ասում է՝ մեզ պետք է ավիափոխադրող: Ոչ մեկս էլ չենք ուզում գնալ այս երկրից»:

Տպել
985 դիտում

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

1 օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան