Քոչարյանը Երանոսյանին հանձնարարեց, որ գնա Մանվել Գրիգորյանին ասի՝ իրերը հավաքի ու... հատված Մովսես Հակոբյանի ցուցմունքից

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով այսօր նրա պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց մարտի 1-ի գործով մի քանի անձանց ցուցմուքներից հատվածներ մեջ բերել:

Ալումյանը մասնավորապես հրապարակեց 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Միրզաբեկյանի եւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, այժմ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանի ցուցմունքներից հատվածներ:

Ալումյանը նշեց, որ ըստ գործով վկա Ալիկ Միրզաբեկյանի՝ Ռոբերտ Քոչարյանը, իր հիշելով, Միքայել Հարությունյանին հարցրեց, թե որտեղ է Մանվել Գրիգորյանը, որից վերջինս ի պատասխան ասեց, որ տեղյակ չէ, որից հետո նրան կշտամբեց՝ իրավիճակին չտիրապետելու համար: «Այնուհետեւ հիշում եմ, որ խորհրդակցության ժամանակ նախագահը մտահոգություն էր հայտնում առ այն, որ ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ ցանկանում է անցնել ընդդիմության կողմը եւ խնդիր դրեց, որ եթե որեւէ մեկը ցանկանում է մնալ ԵԿՄ կազմում, ապա պետք է թողնի պաշտոնը, քանի որ այդ ժամանակ ներկա գտնվողներից շատերն էին ԵԿՄ անդամ: Այլ բան այդ խորհրդակցությունից չեմ հիշում: Դրանից հետո հիշում եմ, որ հաջորդող օրերին զորքեր էին բերում Երեւան: Մարտիմեկյան իրադարձությունների մասին լսել եմ լուրերից, հեռուստացույցից: Հիշում եմ, որ ես 0038 հրամանին, որը շահարկվում է այժմ մամուլում, ես չեմ ծանոթացել, չեմ կարող հայտնել, թե ինչու, ինչպես նաեւ հիշում եմ, որ մարտի 1-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն, քանի որ ես որեւէ հարցում ներգրավված չեմ եղել եւ իմ ենթակա ստորաբաժանումները որեւէ գործողության չեն խառնվել»,- ասել է Միրզաբեկյանը:

Ապա Ալումյանը հրապարկեց Մովսես Հակոբյանի ցուցմունքից հատվածներ: Նա գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով: «Փետրվարի 23-ին, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ նախագահի նստավայրում մասնակցել ենք խորհրդակցության: Այն անց է կացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա են եղել ՀՀ Զինված Ուժերի օպերատիվ ղեկավարությունը՝ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: … Նախագահ Ռ.Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա եւ նրան ասաց, թե այդ ինչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի: Ռ.Քոչարյանը Լեւոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերը հավաքի ու ... լինի իր տուն: Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից: Ընդհանուր խորհրդակցության իմաստն իմ պատկերացմամբ կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ ողջ զինված ուժերի անձնակազմն անմիջապես իրենից լսեն, թե ինչպես է պատժելու այն զինվորականներին, ովքեր կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին:

Ներկայացնելով այս ամենը՝ Ալումյանն սաաց, որ այն դատարանները, որոնք քննում էին Քոչարյանի կալանքի հարցը, չգիտեին այս ցուցմունքների գոյության մասին:

Տպել
11087 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)