Երևան
5 °C
«Դուք գիտեք, որ վերջին շրջանում ունեցել ենք 2 դեպք, երբ դասաժամին աշակերտներն իրար են դանակահարել, ունեցանք նաեւ դեպք, երբ մահվան ելքով այդ ամենը ավարտվեց, չեմ նշի դպրոցը, բայց վերջերս տնօրեններից մեկի աշխատասենյակում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են սառը զենքեր, որոնք հավանաբար աշակերտներից է վերցրել»,- այս մասին այսօր հայտարարեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ աշակերտներ կան, ովքեր շարունակում են դասի հաճախել՝ իրենց հետ բերելով դանակներ ու սառը զենքեր:
Մարզպետը տնօրեններին հորդորեց դպրոցներում իրականացնեն ամենօրյա հսկողություն, և կամ իրենք իրավիճակը վերահսկեն կա՛մ էլ դիմեն իրավապահ մարմինների օգնութանը. «Ինքներդ հսկեք, իրավիճակին տիրապետեք, և այն աշակերտները, որոնք կփորձեն ինչ-որ մի տեսակի սառը զենքով դպրոց մուտք գործեն, եթե դուք ինքներդ չեք կարողանում այդ հարցը կարգավորել, դիմեք կա՛մ մեզ, կա՛մ իրավապահ մարմիններին տեղյակ պահեք»,-ասաց նա:
Անդրադառնալով վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից մարզի դպրոցներում հայտնաբերված խախտումներին ու հարուցված քրեական գործերին՝ Ղուկասյանը նշեց, որ այն տնօրենները, որոնց հետ կապված կլինեն քրեական գործեր, կազատվեն աշխատանքից.
«Կցանկանայի, որպեսզի տնօրենների հետ կապված որևէ քրեական գործ չլիներ մեր մարզում, բայց իրականությունն այլ է: Երբ մենք ունենում ենք չարաշահումներ 20 ու ավել մլն դրամից, դրանք վերականգնում եք կամ գործը հասնում է դատարան, այդ տնօրենները պետք է ազատվեն դպրոցում իրենց զբաղեցրած պաշտոնից: Դա միանշանակ է և առանց բացառության: Եվ գուցե օրենսդրական փոփոխություններ լինեն, որպեսզի դրանից հետո այդ մարդիկ 5 կամ 10 տարի չկարողանան զբաղեցնել ղեկավար պաշտոններ: Նման մարդիկ դպրոցում անելիք չունեն: Իսկ այն տնօրենները, որոնք իրենց աշխատանքը կատարում են բարեխիղճ և կրթության որակ են ապահովում, այդ տնօրենները լինելու են իմ բարեկամները, իրենց խնդիրները դարձնելու եմ իմ խնդիրները և ես ցանկացած հարցով պատրաստ եմ օգնել»:
Ղուկասյանը հիշեցրեց նաեւ, որ երբ ինքը նշանակվել էր մարզպետ, հանդիպել էր տնօրենների հետ, այսօր արդեն նշեց, որ իրեն տհաճ է, երբ շարունակում է ստանալ տարբեր միջնորդագրեր ու տեղեկություններ՝ այս կամ այն տնօրենների իրավախախտումների վերաբերյալ. «Ձեզնից որեւէ մեկը այլ բան չի պահանջել եւ չի պահանջում, միայն որակյալ կրթություն: Ձեզ տրված է մաքսիմալ անկախություն՝ ձեր դպրոցը կառավարելու, չի եղել մի դեպք, երբ ձեզնից այլ բան պահանջեն կամ ստիպեն: Վարչության պետը աշխատում է ամենօրյա ռեժիմով»:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ այն դպրոցների հարցը, որոնք աշակերտների տեղափոխման հետ կապված խնդիրներ են ունենում:
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
© 2024 Հայկական ժամանակ