Արդվինի հայկական եկեղեցու կողքին գյուղապետը զուգարանի շինարարություն է նախաձեռնել (լուսանկարներ)

16/05/2019 schedule10:31

Լրագրող և գրող Օրհան Յավուզը ardvinden.com կայքում ահազանգում է Արդվինի հայկական եկեղեցու պղծման մասին։

«2019թ․ մայիսի 12-ին մի ընկեր ինձ զանգահարեց ու տեղեկացրեց, որ Արդվինի կենտրոնական Համամլը (Դոլիսխան) գյուղում գտնվող 9-րդ դարի եկեղեցու շենքի հարևանությամբ հանրային զուգարանի շինարարություն է նախապատրաստվում:Նա խնդրեց, որ հետաքրքրվենք, թե ճիշտ են արդյոք այդ լուրերը։ Նա ուղարկեց նաև իր ստացած լուսանկարները, որտեղ երևում է, որ շինարարության նպատակով եկեղեցու ներսում 20-30 պարկ ցեմենտ, երկու հատ զուգարանակոնք է բերվել, շենքի մուտքի դռան ձախ կողմում քանդված սալահատակ է շարված, ինչպես նաև կոյուղու համար երկու հատ խողովակ է բերվել», պատմել է Յավուզը։Նրա խոսքով՝ ինքը սկզբում չի հավատացել, թե եկեղեցու տարածքում զուգարան կառուցելու նախաձեռնությունը համապատասպանում է իրականությանը։ Կարծել է, թե լուրերը չափազանցված են, իսկ եկեղեցում հայտնաբերված շինանյութերը, ենթադրել է, թե մեկ այլ վայրում օգտագործվելու համար են: Ճշգրիտ տեղեկություն ստանալու նպատակով Յավուզը զանգահարել է Արդվինի իր ընկերներին և խնդրել ստուգել այդ լուրերը՝ կարծելով, որ դրանք կարող են տարբեր միջկրոնական գժտություն հրահրելու նպատակով արված սադրանք լինել։«Բայց, ցավոք, տարածքում կատարված ուսումնասիրությունները հերքեցին իմ բոլոր լավատեսական ենթադրությունները։ Ստացված տեղեկության համաձայն՝ Համամլը գյուղի գյուղապետը որոշել է եկեղեցու հարևանությամբ զուգարան կառուցել, այդ նպատակով, ինչպես երևում է լուսանկարներում, շինության մուտքի ձախ կողմում հատակին աղյուսներ շարել տվել։ Գյուղապետը հրաժարվել է հանդիպել գյուղ եկած Զբոսաշրջության և մշակույթի նահանգային վարչության տնօրենին և ժանդարմին», - գրում է հեղինակը։Նշված եկեղեցին մշակույթի նաախարարության կողմից ճանաչվել է որպես  հատուկ պահպանման ենթակա մշակութային արժեք։ Յավուզը կոչ է արել խստորեն դատապարտել շուրջ 1100-ամյա եկեղեցու տարածքում նման պիղծ և անարգող կառուցապատման նախաձեռնությունը։

Տպել
743 դիտում

Ներկայացված պահանջը դուրս էր ՄԻԵԴ-ի իրավասությունից, երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է մոտենում․ Եղիշե Կիրակոսյան

Եվրոպայում կորոնավիրուսն անխնա հարվածել է ծերանոցներին. կառավարությունները մեղադրանքի թիրախում են

Ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են. «ՅՈՒՔՈՄ»-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը

Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ

Մարտունիում կհիմնանորոգվեն 4 մանկապարտեզների շենքեր

Թրամփից հիասթափվելու, կորոնավիրուսով վարակվելու և նախագահի թեկնածու դառնալու մասին. Քանյե Ուեսթի հարցազրույցը՝ Forbes-ին

Տավուշի մարզպետը 2019-ին վաճառել է իր ավտոմեքենան․ որքան եկամուտ է նա ստացել նույն տարում

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված սուբվենցիոն 24 ծրագիր

Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ձեռնարկվում են քայլեր Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող հայերի ՀՀ վերադարձի համար

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում

Կհիմնանորոգվի Ծաղկուտի համայնքային կենտրոնը

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը․ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հայտարարած խիստ նկատողությունը

Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց

Հեռավար դասերի լավ կողմերից է ստեղծագործական ազատությունը, վատերից՝ խիտ դասացուցակը և ծնողների անհարկի միջամտությունները

Գյումրու տուն-ինտերնատի ևս 2 խնամյալ է հիվանդանոցում մահացել. կորոնավիրուսի նոր դեպքեր հաստատությունում չեն հայտնաբերվել

Տրդատ Սարգսյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

Կվերանորոգվի Առատաշեն համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը. սաների թիվը կավելանա 40-ով

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են