Վաչե Տերտերյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման խմբին

16/05/2019 schedule12:34

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է համապետական գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման խմբին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, իր ողջույնի խոսքում փոխնախարար Տերտերյանը կարևորել է աղետների պատրաստվածության համակողմանի գնահատման, վտանգներին դիմակայելու Հայաստանի կարողությունների և հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ առաքելության գործադրած ջանքերը և նշել, որ հայկական կողմը հետաքրքրված է հաղորդակից դառնալ այս ոլորտում ամերիկյան կուտակված փորձին՝ դիտարկելով դրա տեղայնացման հնարավորությունները։

Փոխնախարարը պատվիրակությանը ծանոթացրել է աղետների ռիսկերին արձագանքման, դրանց նվազեցման և կառավարման ուղղությամբ Հայաստանում իրականացվող միջոցառումներին ու ծրագրերին և միաժամանակ ընգծել, որ այդ գործի ռազմավարական պլանավորման կարևորագույն օղակներից են հանդիսանում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։

Պատվիրակներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և հավաստիացրել, որ ամերիկյան կողմը պատրաստակամ է իր տեսական գիտելիքներով ու գործնական փորձով աջակցել աղետների պատրաստվածությանը և արձագանքմանը նպաստող ազգային մակարդակի օրենսդրության կազմմանը, քաղաքականության, պլանների և ծրագրերի մշակմանը։   

Տպել
317 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)