Էմիգրանտը նման է հողից պոկած ծառի, մի ծառի համար մեկ է` կաճի, մյուսը...

17/05/2019 schedule16:55

Երգահան, երգիչ Արմեն Մովսիսյանը երջանկության մասին խոսեց կարճ և ըստ էության, որովհետև, ինչպես ինքն ասաց` «անկեղծ` չգիտեմ ինչ փիլիսոփայեմ երջանկության մասին սրանից երկար»: Նա իմ այն զրուցակիցներից է, որ հրաժարվում են հրապարակայնորեն խոսել անձնական երջանկության մասին` համարելով, որ անձնականը միայն իրենցն է և ենթակա չէ հրապարակման: Երջանկության ծրագրի շրջանակներում զրուցել եմ հեղինակային երգիչների հետ, և իմ բոլոր երգահան զրուցակիցները որքան խորունկ ու բաց են իրենց երգերում, նույնքան` սեղմ երջանկության մասին խոսելիս:   

- 2018-ին` Թավշյա հեղափոխության օրերին, Դուք եկաք Հայաստան:

- Մտածում էի, որ պիտի ներկա լինել, կարևոր է: Եկա, որովհետև սիրտս կանչում էր:

- Օտարության մեջ ի՞նչն է երջանկացնում էմիգրանտին:

- Էմիգրանտը նման է հողից պոկած ծառի, մի ծառի համար մեկ է` կաճի, մյուսը... Հայրենի հողը ուրիշ էներգիա է` սնող, կարևոր, երբեմն խիստ, բայց առանց դրա, մի տեսակ, համահարթեցված ու միագույն է դառնում ամեն ինչ: Լավ է, թե` վատ, արդեն անհատի անձնական ընկալումն է: Էլի գալիս ենք նրան, թե ով ինչ է ուզում:

Երգիչ, երգահան Արմեն Մովսիսյան.

Անկեղծ` չեմ մտածել, թե ինչ բան է երջանկությունը: Երևի ապրում ենք, շնչում ենք, արդեն երջանիկ լինելու լավ առիթ է, քանի աշխարհը տեսնում ենք մարդ արարածի աչքերով ու ապրում զգացմունքներով: Արդեն պարգևը մեծ է, մնում է գիտակցել:

Մասնագիտական երջանկություն.

Երազում էի դառնալ աստղագնաց, հասնել մոլորակների, երևի լավ չէի երազում, մնաց երազ: Մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, հիշում եմ` երբ ընդունվեցի ԵՊՀ, երևի աշխարհի ամենաերջանիկ մարդն էի, օդում ճախրում էի: Միշտ հպարտացել եմ իմ ֆիզիկ լինելով, հեչ չեմ երազել երաժիշտ դառնալ, ասեմ ավելին` ինձ երաժշտական դպրոց չեն ընդունել լսողության բացակայության պատճառով: Ավելի ուշ, երբ կարողացա վերջապես գնել այդ կիթառը, որ երազանքի պես անհասանելի էր թվում, երբ մի շնչով գրեցի երգերիցս մեկը ու գրելուց հետո զարմացա, որ ես եմ գրել, երջանիկ էի իսկապես /չեմ ասի, թե խոսքը որ երգ մասին է- Ա.Մ./: Հիմա երեխաներին կիթառ նվագել եմ սովորեցնում ֆիզիկայի կանոններով: Երեխաների հետ շփվելը, նրանց ինչ-որ բան տալը` կարծեմ, մի քիչ ավել, քան կիթառն է, փրկություն է օտարության մեջ:  Երևի սա է իմաստավորում լինելդ ու նաև երջանկություն է, երևի:

Հանրային երջանկություն.

Զգացողությունս երջանկություն բառով չէր բնորոշի, բայց երբ զգում ես, որ կարող ես օգտակար լինել ու այդ գործն ստացվում է, մի տեսակ ներքին բավարարվածություն ես զգում: Հատուկ ինչ-որ դեպք չեմ նշի, քանի որ համարում եմ հանրօգուտ գործունեությունը պիտի լինի ապրելակերպ:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ. 

Երկիրը... հըմ, Հայրենիքը մնում է հարազատ տուն: Իսկ ավելի լայն նայելիս հանկարծ հասկանում ես, որ աշխարհը ափիդ մեջ է, մանավանդ` այս դարում: Ու ինչքան տեսնելիք-անելիք կա, որ մեկ է` չես հասցնելու տեսնել ու անել: Ասենք, տեսնես մոլորակի բևեռները, ամենաբարձր լեռան գագաթը հաղթահարես, կամ` օվկիանոսի ամենախոր իջվածքին հասնես, տեսնես մարդկության ստեղծած ձեռակերտ բոլոր հրաշքները, զմայլվես բնության գողտրիկ կտորներով, հասնես բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Կապել երջանկությունը աշխարհագրական կետի, տարածքի հետ, բարդ է, կարևորը որպես մտածող արարած ապրելն է` եթե, իհարկե, ստացվի:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
1269 դիտում

Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. Վլադիմիր Բրեդով

Վանաձորում քիչ առաջ կրակոցներ են հնչել. մեկ անձ վիրավորվել է

Համակարգի շնորհիվ կապահովվի երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան

Կառավարությունը 168 մլն դրամ հատկացրեց մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնելու համար

Կառավարությունը գումար հատկացրեց Արարատի եւ Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման եւ 8 հորերի լուծարման նպատակով

2019-ի դրությամբ Հայաստանից ոչխարի մսի ու կենդանիների արտահանման ծավալների աճ է գրանցվել. փոխնախարար

Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ

Քիչ առաջ ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը

Եթովպիայում ամենամոտ ժամկետներում ՀՀ դեսպանություն կբացվի. Զոհրաբ Մնացականյան

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը հաղթանակով սկսեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը. ՀՔԾ

Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը. ԱԳ նախարար

Հեղինակները դեռ չեն հայտնում՝ երբ Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը հասանելի կլինի ՀՀ հանդիսատեսին

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը. ՊԵԿ

Մարտի 1-ի մայր գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը

Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը

Որոշել եմ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. վարչապետ

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը հագեցած կլինի ժամանակակից բոլոր պայմաններով