Եկեք Հայաստան. 60 միլիոն եվրոյի ներդրումային ծրագիր, որը Երեւանի քաղաքապետարանին չի հետաքրքրում

Եկեք Հայաստան, կատարեք ներդրումներ, հարստացեք և հարստացրեք մեզ: Այս խոսքերով են վերջանում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները հայ համայնքի ներկայացուցիչների հետ բոլոր այն երկրներում, որտեղ այս կամ այլ նպատակով լինում է ՀՀ վարչապետը: Ես չեմ կասկածում վարչապետի ազնվությանը և համոզված եմ, որ նա իսկապես ուզում է, որ մեր ժողովուրդը օր առաջ ապրի բարեկեցիկ կյանքով: Սրան զուգահեռ իմ մոտ առաջանում է նաև մեկ ուրիշ հարց. արդյոք նույն բանն է ուզում պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող չինովնիկների մի ստվար հատվածը: Ցավոք սրտի պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չի:

Հունիսի 18-ին կլրանա մեկ տարին, ինչ չեխական GRANDERA ՓԲԸ-ն և Ինովացիոն Տեխնոլոգիաների ինստիտուտը դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդլայնված բիզնես առաջարկով՝ Երեւանում 60 միլիոն եվրոյի ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Խոսքը վերաբերում էր Երևանի արտաքին լուսավորության ոլորտում համակարգային և արմատական փոփոխություններին, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած 500 աշխատատեղ ապահովող լուսադիոդային համակարգեր արտադրող գործարանի կառուցմանը: Պետք է նշեմ, որ պետությունն ու քաղաքապետարանը որևէ ֆինանսական պարտավորություն վերոհիշյալ ծրագրի իրականացման գործընթացում չեխական կողմի նկատմամբ չէին ստանձնում: Վարչապետի աշխատակազմն արագ արձագանքեց մեր նամակին և համապատասխան փաստաթղթերը, նոր քաղաքապետի ընտրություններից հետո, ուղարկեց քաղաքապետարան: Հանդիպումը նորանշանակ  քաղաքապետի 1-ին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ կայացավ, որն ազնվորեն խոստովանեց, որ առայժմ այդ ոլորտից, մեղմ ասած, չի հասկանում և իրեն ժամանակ է պետք՝ առաջարկությանը ծանոթանալու համար: Պայմանավորվեցինք, որ կհանդիպենք 2019-ի հունվարին: Սակայն երկու օր անց նույն փոխքաղաքապետի կողմից էլեկտրոնային փոստով ստանում ենք նամակ, որը մեղմ ասած, բացարձակ անհեթեթություն էր: Փաստորեն այդ մարդուց երկու օր պահանջվեց մեր առաջարկին նման անիմաստ պատասխան տալու համար և փոխարենը հրավիրեր՝ առաջարկը քննարկելու,  նամակը եզրափակել էր այն մտքով, որ քաղաքապետարանը իրականացնում է 28 փողոցների լուսավորման ծրագիր: Դա Տարոն Մարգարյանի նույն ծրագիրն էր դեռ 2015թ-ից, ինչը մնաց թղթի վրա, որովհետև ֆինանսական միջոցներն ու ենթադրվոող աշխատանքների ծավալները անհամատեղելի էին: Հիմա ինչ որ մարդկանց խումբ աշխատում է վերակենդանացնել նույն ծրագիրը և քաղաքապետարանի ղեկավարությունն առանց հասկանալու խնդրի էությունը, հետեւում է այդ խմբի ցուցումներին: Հունվարին ստորագրվեց վերոհիշյալ պայմանագիրը 60% էկոնոմ  լուսադիոդային լամպերով 28 փողոցներ լուսավորելու համար (վարկային միջոցների հաշվին), մինչդեռ նոր սերնդի  լամպերն ապահովում են 85% էներգիայի տնտեսում: Ինչով է դա պայմանավորված, մնում է մեծ հարցականի տակ: Հետաքրքիր է իմանալ՝ ով է առաջ քաշում նման ծրագրեր և կազմում վերոհիշյալ անկապ պատասխան նամակները: Ով է շահագրգռված Տարոն Մարգարյանի ժամանակ չիրագործված ծրագրերի իրականացմամբ: 

Ինովացիոն Տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն

Էդուարդ Արշակյան

14.05.2019թ.

Տպել
4648 դիտում

Վրաստանում ընթանում է բողոքի յոթերորդ ցույցը. մնացել է 1 պահանջի կատարում (տեսանյութ)

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհի բարդության ԲԻՍ-1 կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Մոնումենտի այգիներում գտնվող դղյակների վճարած գույքահարկը որոշ դեպքերում 3 մլն-ից 27 մլն կդառնա. Պապոյան

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթը կկայանա հուլիսի 12-ին. մասնակիցներից երկու թեկնածու է հայտնի

Ռումյան Հովսեփյանը կխաղա բուլղարական թիմում

Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հորը պատկանող գազային ատրճանակով

Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դա ձեր խնդիրն է․ «Իմ քայլ»-ի պատգամավորի շփման ձեւը լրագրողների հետ (տեսանյութ)