Ռոբերտ Ահարոնյան, Սաքուլիկ, «Ախալքալաքցիների գունդ». ովքե՞ր են Քոչարյանի աջակիցները

Մայիսի 14-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, որն ուղեկցվեց նրա աջակիցների ցույցով։

Ինչպես հայտնում է fip.am-ը, ցույցերի մասնակիցների թվում են եղել կասկածելի անցյալով և վարքագծով հայտնի մի շարք մարդիկ։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է նրանցից որոշների ինքնությունը։

Արմեն Մինասյան

Սկսենք, թերևս, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ոչ պաշտոնական առաջնորդից՝ Արմեն Մինասյանից։ Նա ասպարեզում հայտնվել է 2018 թվականին։ Մինասյանը ֆեյսբուքում ունի իր սեփական էջը՝ մոտ 2,800 հետևորդով, և վարում է «Հայոց Ազգային Դաշինք» անվանումով մի այլ էջ՝ 11,700 հետևորդով։

Մինասյանն առավել հայտնի դարձավ անցած դեկտեմբերին, երբ Երևանում նրա գլխավորած «Ազատություն նախագահին» նախաձեռնող խումբը ցույց անցկացրեց Գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել Քոչարյանին։

Այդ ցույցից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հրապարակեց մի գրառում, ըստ որի՝ Մինասյանը «հեղափոխությունից հետո օրեր շարունակ գալիս էր ՔՊ գրասենյակ ու գործ էր մուրում»։ Գրառմանը կցված էր նկար, որում պատկերված էր Մինասյանը՝ ՔՊ գրասենյակում։

Մինասյանը հակադարձեց, որ ինքը գնացել էր ՔՊ գրասենյակ 2018-ի գարնանը՝ բացատրություն պահանջելու իր անչափահաս որդուն իրենց քարոզչական գործերում ներառելու համար։

Ռոբերտ Ահարոնյան

Քոչարյանի աջակիցների թվում էր նաև Ռոբերտ Ահարոնյանը։ Նախկինում հայտնի որպես կոմունիստ և «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ՝ Ահարոնյանը աչքի է ընկել որպես «գեյերի դեմ ցույցերի մասնակից»։

Նա 2015-ին ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածան դրոշը այրել էր Երևանում Եվրամիության ներկայացուցչության դիմաց։

Չնայած դրան՝ 2015 թ. նոյեմբերին համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որում Ահարոնյանը գեյ ծանոթությունների համար նախատեսված կայքով ծանոթանում էր երիտասարդ տղաների հետ։ Ահարոնյանը տեսանյութը «սարքած» էր համարել։

Գագիկ Բաղդասարյան

Քոչարյանի աջակիցներից հաջորդը Գագիկ Գուրգենի Բաղդասարյանն է, որն ունի բավականին հետաքրքիր անցյալ։ 2010-2013 թթ. նա եղել է ԱԺ պատգամավոր, «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ։

Այնուհետև 2013 թ. նա «Բարև Երևան» դաշինքի կազմում ընտրվել էր Երևանի ավագանու անդամ։

Մայիսի 13-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում հրապարակեց, ըստ որի՝ Բաղդասարյանը 2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո մասնակցել է Փաշինյանի կողմնակիցների ավտոերթին և պայքարել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ։

Ըստ Սիմոնյանի, նա հետագայում նաև մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակ մտնելու համար հարցազրույցի, սակայն չի անցել։

Սերգեյ Խառատյան («Սաքուլիկ»)

Նախկին նախագահի աջակիցների շարքում մեր թիմը կարողացավ նույնականացնել 2013-ին հայտնի դարձած «Սաքուլիկին»։

2013 թ․ Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պետք է պաշտպաներ իր ատենախոսությունը։

Որոշ լրագրողներ, ցանկանալով ներկա գնտվել նրա ատենախոսության բաց պաշտպանությանը, հանդիպել էին մի խումբ մարդկանց «արգելապատնեշի»։ Մասնակիցներից ամենաակտիվը, թերևս, Սերգեյ Խառատյանն էր, նույն ինքը Սաքուլիկը։ Նա այն ժամանակ տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահն էր։

Մայիսի 14-ին Սաքուլիկը Քոչարյանի աջակիցների թվում էր։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ նախկինում ՀՀԿ անդամ էր, իսկ այժմ՝ ոչ։

«Ախալքալաքցիների գունդ»

Աջակիցների ցույցին ներկա էր նաև 2013 թ. փետրվարին Երևանի պետական համալսարանի դասադուլավոր ուսանողներին հայհոյող «Ախալքալաքցիների գունդ» անունը ստացած խմբի առնվազն մեկ անդամ։

Ռոման Նազարյան

Ռոման Միխայիլի Նազարյանը 2018 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 140-րդ համարը, ինչպես նաև ռեյտինգային թեկնածու՝ թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայքները։

Այլք

Մայիսի 14-ի ցույցի մասնակիցներից էր նաև ռուսաստանահայ քաղաքական մեկնաբան Գեորգ Խաչատրյանը։ Նա հանդես է եկել տարբեր թեմաների շուրջ մեկնաբանություններով «Քաղաքացիական հարթակ» ֆեյսբուքյան էջով։

Մյուս մասնակիցը, որը ևս կապեր ունի Ռուսաստանի հետ, Աշոտ Ալեքսեևիչն է։ Ըստ նրա ֆեյսբուքյան էջի, նա դպրոց է հաճախել Մարտակերտում, հետագայում կրթություն ստացել Մոսկվայում, իսկ 2003-2006 թթ. եղել է ՀՀ պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ։ 2006-ին տեղափոխվել է Ռուսաստան և զինվորական ծառայությունը շարունակել այնտեղ։

Ցույցի ընթացքում Քոչարյանի աջակիցների թվում նկատեցինք նաև 7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանին։

Թեև Մանուկյանը ԶԼՄ ներկայացուցիչ է, սակայն, ինչպես երևում է մեր կողմից արված լուսանկարում, Արեգնազ Մանուկյանը չէր կրում լրագրողական բեյջ, որը հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս ևս Քոչարյանի աջակիցների կողմից կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկն է։

Հիշեցնենք, որ 7or.am կայքի հիմնադիրն է Անդրանիկ Թևանյանը։

Տպել
4895 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ Հյուսիսային պողոտայում` Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել (տեսանյութ)

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել