Բնապահպանության նախարարությունը խորացնում է համագործակցությունը ՄԱԿ կառույցների հետ

16/05/2019 schedule18:37

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի  գլխավորած պատվիրակությունը  հանդիպել  է  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպի ղեկավարած պատվիրակության հետ:

 ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին շրջանում ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ համագործակցությանը զուգահեռ ընդլայնվել է փոխգործակցությունը նաև ՄԱԿ-ի մյուս կառույցների՝ Շրջակա միջավայրի կազմակերպության (UNEP), ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ և կարևորել Շոմբի Շարպի ղեկավարած հայաստանյան գրասենյակի դերը համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման առումով։ Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ լայնածավալ համագործակցության ծրագրեր են մեկնարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Հայաստանում կենսոլորտային պահպանավայրի, գեոպարկի հիմնման և Հայաստանի Ջրային ոլորտի համապարփակ ռազմավարության մշակման նախաձեռնություններում՝ հատկանշելով, որ վերոհիշյալ կառույցը միակն է, որը երկար տարիներ միջկառավարական մակարդակով զբաղվում է ջրերի խնդիրների կարգավորման հարցերով։

 Բնապահպանության նախարարը ներկայացրել է նաև բնապահպանության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը և հիմնական ուղղություններով առկա արդյունքները։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը կարևորել է կայուն զարգացման հիմնական բաղադրիչի՝ բնապահպանության ուղղությամբ աշխատանքների ընդլայնումն է և շեշտել, որ ներկայացուցչության մանդատի ներքո պատրաստակամ են աջակցել ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։

Տպել
333 դիտում

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ Հյուսիսային պողոտայում` Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել (տեսանյութ)

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավոր փակ է լինելու. ժայռը կպայթեցնեն